Լուրեր
Ծառուկյանը հասկացել է՝ ինքը չէ, որ պետք է պահանջի կառավարության հրաժարականը. Արուսյակ Ջուլհակյան

Ես համակիրներ չէի կոչի այն խմբին, որը օրեր առաջ շրջապատել էր ամբաստանյալ ռոբերտ Քոչարյանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Ես կարծում եմ, որ նա շատ դիպում բնորոեց նրանց, որպես աջարակից: Կարծում եմ՝ այսուհետ հենց այդպես էլ նրանց պետք է կոչել, ոչ թե համակիր, որովհետև համակրանքը բոլորովին այլ կատեգորիա է, ինչը կոնկրետ այս հարաբերություններում տեղ չունի:

Ինչ վերաբերում է ակտիվացմանը, ապա պետք է լինի քաղաքական կյանքի որոշակի ակտիվացում, քաղաքական կյանքը պետք է կենդանության նշաններ ցույց տրվի, որ հետո բնականաբար հնարավոր լինի փաթեթավորել «քաղաքական հետապնդում» բանտիկի ներքո: Ես այս ամենը դիտում եմ այդ համատեքստում»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *