Լուրեր
Ամեն ինչի պատրաստ ենք, գյուղը չենք լքելու. Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար
  • 18:51
  • 2020-07-14
  • Դիտումներ՝ *

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ, տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:

Վերջին երեք օրերի ընթացքում ի՞նչ է տեղի ունենում ձեր գյուղում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը պատասխանեց․ «Մեր գյուղի հարակից տարածքներում ամսի 12-ից սկսել են կրակահերթերը։ Կրակոցները գյուղի վրա չեն եղել։ Դրանք հիմնականում եղել են հրետանու, պոստերի վրա։ Առաջնագծի հետ կապի մեջ ենք, և իրավիճակը վերահսկելի է։ Գյուղի կեսը պայմանագրային զինծառայող է, որոնց մի մասն առաջնագծում է, իսկ մյուս մասն այստեղ է։ Ունենք նաև ԱԻՆ փրկարարական ջոկատ, որը նույնպես այստեղ է։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ է»։

Իսկ կրակոցների դինամիկան այս վերջին երեք օրերին շատացե՞լ է, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Լևոն Առաքելյանը պատասխանեց․ «Կրակահերթերի հաճախականությունն առավոտյան էր մի քիչ շատացել, սակայն ժամը 12-ից պակասել է»։

Նա նաև հավելեց, որ այս պահի դրությամբ իշխանություններից ակնկալում են միայն ուշադրություն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *