Լուրեր
Թուրքը ով ա, որ վախենանք. Բերդի բնակիչները հանգիստ են՝ մեր զինվորները սարի պես կանգնած են
  • 22:15
  • 2020-07-14
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այս պահին գտնվում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

Ինչպես նշեց Բերդի բնակչուհիներից մեկը, իրենք ապրում են իրենց առօրյա հոգսերով. «Կոնկրետ ինձ համար նշանակություն չունի՝ թուրքը կկրակի, թե չի կրակի, ես իմ տունը չեմ թողնի, իմ երեխեքի հետ ստեղ կմնամ, հիմա էլ կոմպոտ եմ սարքում»:

Նրա խոսքով՝ սահմանն ամուր է, իսկ եթե բնակչություն չլինի, սահմանն ում է պետք. «Պետք է բնակչությունն ապրի, որ սահմանը ամուր լինի: Նորից նույնը վերապրեցինք»:

Մեր հարցին՝ իսկ վախ չունե՞ն, մեր զրուցակից տիկինը պատասխանեց. «Չէ, ինչ վախ, թուրքն ի՞նչ ա, որ թուրքից վախենանք: Քանի դեռ մեր սարի պես տղերքը սահմանին են, ինչի՞ց վախենանք»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *