Լուրեր
Ադրբեջանը փորձում է փրկել դեմքը. վրեժխնդրության ակտ է իրականացվում
  • 18:07
  • 2020-07-14
  • Դիտումներ՝ *

Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները Հայաստանի հետ պետական սահմանին։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը հայտնել է, որ հայկական Զինված ուժերի հետ մարտերում զոհվել են Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։ Այսպիսով, Ադրբեջանը հաստատել է իր արդեն 11 զոհերը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զզրուցել է Օրբելի կենտրոնի փորձագետներ Տարոն Հովհաննիսյանի և Նարեկ Մինասյանի հետ:

  • Դիտումներ՝ *