Լուրեր
Երեկ Գյումրիում տեղացած անձրևն ու կարկուտը աննախադեպ են եղել վերջին 170 տարում. Սամվել Բալասանյան
  • 17:44
  • 2020-07-14
  • Դիտումներ՝ *

Երեկ Գյումրիում տեղացած անձրևն ու կարկուտն աննախադեպ են եղել վերջին 170 տարում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում   հայտարարել է Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը։

Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարը նախ խոսեց հիդրոմետ ծառայությունից ստացված վիճակագրությունից, որ հուլիս ամսվա համար նախատեսված  46 մմ տեղումների քանակից երկու անգամ ավել են եղել տեղումները հասնելով մինչև  81 մմ։ Նրա խոսքերով  շատ հետաքրիր է, որ 170 տարի իրենց ընդհանուր գործունեության մեջ առաջին աննախադեպ երևույթն է, ինձ համար ևս աննախադեպ է, այսպիսի իրավիճակ երբեք չեմ տեսել: Նա իր գոհունակությունը հայտնեց նաև նորակառույց փողոցների վիճակի համար, որոնք անցած տարի ՎԶԵԲ-ով կառուցվել են և այս տարի հանձնվել են  շահագործման, դրանց  ջրահեռացման համակարգը աշխատել է գերազանց։

Սամվել Բալասանյանն անդրադարձավ նաև բնակիչներին օգնելու հարցին, նշելով, որ արդեն տրվել են հանձնարարականներ։

Համայնքի ղեկավարը հանդիպման ընթացքում հայտարարեց նաև, որ  քաղաքապետարանի համատապասխան ծառայություններն այսօր ընդունել են Գյումրու ամենախոցելի թաղամասերից մեկի «Ավտոկայանի թաղամասի» բնակիչներին, լսել նրանց խնդիրները։

«Բնակչի համար ամեն ինչ անելու ենք, ցուցաբերելու ենք ֆինանսական օգնություն, կուսումնասիրենք, կհասկանանք խնդիրները և ավագանու արտահերթ նիստով կներկայացնենք: Պետք չէ շտապել, երեք օրից կլինի ավագանու նիստ, կմտածենք, թե օգնելու ին՞չ հնարավորություն ունենք: Եթե մեր ուժերից վեր լինի, անպայման կդիմենք կառավարությանը»,-նշեց Ս․ Բալասանյանը:

  • Դիտումներ՝ *