Լուրեր
Շան հետ ընկերություն արա, փետը ձեռիցդ մի գցի. Բերդի բնակիչները պատրաստ են՝ «բա ուրիշ ո՞վ պետք է գա մեր հողը պահի»
  • 17:30
  • 2020-07-14
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այս պահին գտնվում է Տավուշի մարզի Բերդ համայնքում:

Ինչպես նշեց մեր զրուցակիցներից մեկը՝ իրենք պատրաստ են իրենց հողը պահել. «Միշտ էլ պատրաստ ենք՝ բա ուրիշ ո՞վ պետք է գա մեր հողը պահի»:

«Մենք տեսել ենք 91-94 թվականները, և վախ չկա: Վախն այն է, որ էն սերունդը, որ չի տեսել, չի պատկերացնում պահի լրջությունը, իրավիճակի բարդությունը: Մենք դա պատկերացնում ենք և փորձում ենք ամեն ինչ անել: Այսօր ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ ամեն ինչից, պետք է փորձեն սահմանի համար ինչ-որ բան անել»,- նշեց բնակիչներից մեկը:

Նրա խոսքով՝ անպատկերացնելի էր, որ Բերդում նույն 93 թվականի նման հրետակոծություն կլինի. «Բայց, փառք Աստծու, էս մի քանի ժամը հանգիստ է»:

Մեր զրուցակիցներից մեկի խոսքով էլ՝ սահմանամերձ գյուղերում բոլորին պետք է զինել. «Շան հետ ընկերություն արա, փետը ձեռիցդ մի գցի. էդ փետը պիտի միշտ լինի շամշադնեցու ձեռին»:

 

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *