Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախնական տեղեկություններով՝ Գյումրիում տուժել են մի քանի տասնյակ բնակելի տներ. ակնկալվում է կառավարության աջակցությունը

Երեկ Գյումրիում տեղացած կարկուտն ու դրան հետևած վարար անձրևն իսկական պատուհաս դարձան գյումրեցիների համար։ Կարկուտի մոտ 2-մետրանոց հաստ շերտը լցվել է մարդկանց բնակարաններ, տնակներ, ավերել ու փչացրել ամեն ինչ՝ գույքը, տեխնիկան։ Վարար անձրևը լցվել է սրճարանները, խանութները՝ մարդկանց պատճառելով նյութական մեծ վնաս։ Երեկվանից մարզի փրկարարական ջոկատների ծառայողները փորձում են քաղաքը բառի բուն իմաստով ազատագրել սառույցի հսկա կտորներից։

Այսօր արդեն կատարվում են վնասի ուսումնասիրման աշխատանքներ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց՝ համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը երեկվանից ահազանգեր է ստանում, գնում տեղում պարզում, հավաքագրում են տեղեկատվությունը։ «Հանձնաժողովի կողմից այսօրվա հավաքագրած տվյալները երեկոյան ներկայացվելու են համայնքապետարան»,- ասաց մարզպետը։

Պետրոսյանի տեղեկացմամբ՝ իրենք սպասում են ամբողջական փաթեթին, որպեսզի այն ներկայացնեն կառավարությանը և այլ գործընկեր կառույցների, որոնք արագ արձագանքման ծառայություններ ունեն՝ աջակցություն ստանալու ակնկալիքով։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժել են մի քանի տասնյակ բնակելի տներ, որոնց հստակ թիվը դեռ պարզ չէ։ «Տուժել են թե՛ քարաշեն տներ, թե՛ տնակային։ Հատկապես տնակային թաղամասերը, որոնք Գյումրիում շատ ցածրադիր են, բավականին տուժել են։ Նույն ավտոկայանի հարևանությամբ գտնվող տնակային թաղամասում, որտեղով անցնում է սելավատարներից մեկը, բավական լուրջ խնդիրներ ունենք։ Հիմա ամբողջական պատկերը հավաքագրվում է, տուն առ տուն ուսումնասիրություն է կատարվում։ Կարծում եմ՝ դեռևս մի քանի օրվա աշխատանք կա կատարելու, որպեսզի ամբողջ պատկերը պարզ լինի»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետը։

 Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ այս պահին քաղաքապետարանի մի քանի վարչությունների աշխատակիցներ դեպքի վայրում են ու ուսումնասիրություններ են կատարում։ «Համապատասխան վարչության աշխատակիցները առավոտյան նիստից հետո հանձնարարականներ են ստացել, ուսումնասիրություններ են կատարվում։ Հենց հիմա ընթացքի մեջ է։ Վնասներ եղել են ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ տնակային թաղամասերում»,- փոխանցեց Սոնա Առաքելյանը։

Հարցին՝ ուսումնասիրություն կատարվո՞ւմ է, թե ինչու քաղաքի ջրահեռացման համակարգը չի գործել, հատկապես նոր կառուցված ճանապարհների, քաղաքապետի մամուլի քարտուղարը պատասխանեց՝ իրենց համար անձրևների քանակն աննախադեպ է եղել, դրա հետ մեկտեղ տեղացած կարկուտը, որը վերածվել է սառույցի, խոչընդոտել է ջրահեռացման պրոցեսին։

«Աննախադեպ էր անձրևի քանակը, դրա համար համակարգերը չեն կարողացել արագ հեռացնել։ Առատ կարկուտն էլ, վերածվելով սառցաբեկորների, թույլ չի տվել հեռացման համակարգին նորմալ գործել։ Նոր կառուցված փողոցներում համեմատաբար ավելի լավ է գործել ջրահեռացման համակարգը։ Այս պահին հստակ չենք կարող ասել, թե վնասների ինչ ծավալի մասին է խոսքը։ Վարչությունների աշխատակիցների ուսումնասիրությունները վերջնական ամփոփելուց հետո պարզ կլինի»,- ասաց Սոնա Առաքելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում