Իրանում մահապատժի են ենթարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) հետ համագործակցության մեջ մեղադրվողներից մեկին: Այս մասին հայտնում է Mizan Online-ը՝ ԻԻՀ-ի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլիի հայտարարությանը հղումով:
Նրա խոսքով, դեռ ի կատար չի ածվել այս տարվա հունվարին ԱՄՆ զինուժի կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի վերաբերյալ տվյալներ փոխանցելու մեջ մեղադրվող Մահմուդ Մուսավի Մաջդիի մահապատժի դատավճիռը:
Հայտնի է, որ մահապատժի ենթարկված տղամարդը Իրանի պաշտպանության նախարարության օդատիեզերական հատվածի նախկին աշխատակից էր: