Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՀՖՖ-ն մերժեց 5 ակումբներին. Ինչ զարգացումներ են սպասվում

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները՝ ընդդեմ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի 25.06.2020թ.-ին կայացրած որոշումների:

Հիշեցնենք, որ սույն նիստին քննության էին դրվել արտոնագրման գործընթացի 10 թեկնածուների՝ «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս», «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Սևան», «Վեստ Արմենիա» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար: Արտոնագրման կոմիտեն կայացրել էր միաձայն որոշում, ըստ որի՝ Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից միայն 4-ին՝ «Նորավանք ՖԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Սևան ՖԱ», «Վեստ Արմենիա ՖԱ»: Այդ արտոնագրերը ակումբներին իրավունք կընձեռեն մասնակցելու 2020/2021թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը: 6 ակումբներ՝ «Անին», «Արագածը», «Դիլիջանը», «Ինտերը», «Մասիսը» և «Տորպեդոն», գալիք մրցաշրջանում հանդես չեն գա Առաջին խմբում։ Բացառությամբ «Ինտերի»՝ վերոնշյալ մյուս 5 ակումբները մասնակցում էին Հայաստանի ընթացիկ առաջնությունում՝ աչքի ընկնելով խիստ կասկածելի և ոչ ֆուտբոլային հաշիվներ գրանցելով։

Եվ ահա երեկ ՀՖՖ-ն որոշեց մերժել բոլոր 5 ակումբների բողոքները։ Արտոնագիր չտրամադրելուց հետո ՀՖՖ գործկոմը կայացրել էր ըստ էության դարակազմիկ որոշումը՝ պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու և անցկացնելու մեջ մեղադրվող 5 ակումբների և 58 անձանց որակազրկելով տարբեր ժամետներով։ Մասնավորապես, արտոնագրման կոմիտեի որոշումը բողոքարկած ակումբներից «Արագածը», «Տորպեդոն» և «Մասիսը» պայմանավորված հանդիպումներ անցկացնելու համար որակազրկվել են 2 տարով։ Հետևաբար երեկ կայացված որոշումը միանգամայն տրամաբանական էր և սպասելի։ Ավելի ստույգ՝ ՀՖՖ-ն ուղղակի չէր կարող արտոնագիր տրամադրել ակումբների, որոնք որակազրկված են։ Մնում է թերևս փաստել, որ պայմանավորված հանդիպումների մեջ ներքաշված ակումբները ՀՀ առաջիկա առաջնությանը չեն մասնակցի։

Ամեն դեպքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Որակազրկված թիմերը չեն ընդունում իրենց մեղքը և բողոքարկել են նաև ՀՖՖ տվյալ որոշումը։ Երկու տարով որակազրկված մեկ այլ ակումբի՝ Երևանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն հայտարարել էր, որ ՀՖՖ-ն իրենց «մահապատժի» է ենթարկել։

«Արագած» ֆուտբոլային ակումբն էլ իր հերթին հայտարարություն էր տարածել՝ հեգնելով հայկական ֆուտբոլային գերատեսչությանը։ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մենք ստացանք տեղեկությունները: 100% փաստեր, ինչպես նաև նյութեր Ինտերպոլից, ЦРУ-ից, ԱԱԾ-ից, Greenpeace-ից և այլ մարմիններից մենք այդպես էլ չստացանք… Ցավոք, մենք չենք կարող մեր թիմի ֆուտբոլիստներին հասկացնել, թե ինչու են որակազրկվել: Ոչ թե այն պատճառով, որ տեղեկություններ հրապարակելու իրավունք չունենք, այլ որովհետև մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու են նրանք որակազրկվել… Եթե լինենք հակիրճ, դրանք պարզապես տեղեկություններ էին գործակիցների անկումների մասին: Իսկ եթե խոսենք մանրամասն, դրանք գործակիցների անկման րոպեական արձանագրում էին…
Հ.Գ. Հարգելի պարոն Մելիքբեկյան, գործակիցներն իջել են միայն «Արագածի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» և «Մասիսի» մասնակցությամբ հանդիպումների ընթացքո՞ւմ, թե՞ որոշ նամակներ փոստատար աղավնին կորցրել է…»,- նշված է «Արագածի» հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ որակազրկվածների թվում էր նաև ուկրաինական «Սումի» ակումբի նախկին նախագահ Ռոստիսլավ Կոզարը, ինչպես նաև ֆուտբոլիստ, որոնք արդեն հասցրել էին որակազրկվել նաև իրենց հայրենիքում պայմանավորված հանդիպումներ անցկացնելու համար։ ՀՖՖ պաշտոնական արձանագրության համաձայն՝ Կոզարը «Արագած» ֆուտբոլային ակումբի փաստացի սեփականատերն է։ Մինչդեռ «Արագած» ակումբի նախագահ Հակոբ Ֆահրադյանը հերքել էր այս փաստը։ «Ռոստիսլավ Կոզարին չեմ ճանաչում: Ակումբի ֆինանսավորումն ուրիշ կազմակերպություն է իրականացրել, ու չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ մեր ակումբի փաստացի սեփականատերը դարձել է Ռոստիսլավ Կոզարը: Ես ուկրաինական ֆուտբոլի հետ առհասարակ կապ չունեմ: Ես Հայաստան եմ եկել հայկական ֆուտբոլին ինչ-որ կերպ օգուտ տալու համար, քանի որ ինքս ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Ու ես շատ ցավում եմ, որ մտա ֆուտբոլի ամենախորը, ներքին աշխարհը: Ավելի լավ կլիներ, որ մնայի երկրպագու և հեռվից երկրպագեի ֆուտբոլին, քան այսպես հիասթափվեի»,- Armsport.am-ին տված հարցազրույցում ասել էր Ֆահրադյանը:

Վերջինիս հավաստմամբ՝ ակումբը գնալու է մինչև վերջ։ Հետևաբար առաջիկայում կլինեն նոր զարգացումներ տարբեր ատյաններում բողոքարկումների տեսքով։ «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ պատրաստ են գնալ ընդհուպ մինչև Լոզանի արբիտրաժային դատարան և ապացուցել, որ ակումբի և իրենց անունները ուղղակի սևացվել են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում