Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Այս մասին գրում է The Mirror-ը: Ըստ պարբերականի, «քաղաքայինները» Գվարդիոլային կառաջարկեն երկարաձգել գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը:
2007 թ. ամռանը Գվարդիոլան ստանձնեց «Բարսելոնա Բ»-ի մարզչական ղեկը, որը հանդես էր գալիս Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում: 2007-2008 մրցաշրջանում ակումբը Պեպի գլխավորությամբ հաղթեց այդ մրցաշարում և տեղափոխվեց Իսպանիայի 3-րդ դիվիզիոն: Պեպի հաջողությունները աննկատ չմնացին, և 2008 թ. ամռանը նա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի դերում փոխարինեց Ֆրենկ Ռայկարդին։ 2012 թ. ապրիլի 27-ին պաշտոնապես հայտարարեց, որ լքում է «Բարսելոնան»: Մեկ տարի հանգստանալուց հետո ստանձնեց Մյունխենի «Բավարիայի» ղեկը։ 2016 թվականից էլ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է, որի հետ 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: