«Ադրբեջանում էլի զոհեր կան, հաստատ»: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈՒԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանը հայտնել է իր 4 զինծառայողի զոհվելու, ևս՝ առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ է ստացել երեք զինծառայող և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկան:
https://www.facebook.com/arcrun/posts/3159366050765648