Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Ադրբեջանն էլ հիմար չէ, հասկանում է` Հայաստանի վրա հարձակումը հարձակում է Ռուսաստանի վրա. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Մենք պետք է ամբողջ աշխարհի մակարդակով բողոքի նոտա հղենք Ադրբեջանի գործողությունների դեմ ու դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ն ընկած հատվածում կատարված գործողություններին՝ ասաց  ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Գեներալը ողջունեց հայկական կողմի նախաձեռնողականությունը՝ անմիջապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դիմելու հանգամանքը. «Շատ լավ արեց նախարար Մնացականյանը, որ դիմեց  ՀԱՊԿ-ին, հիմա պետք է հասնել նրան, որ ՀԱՊԿ-ը դիմի Ադրբեջանին ու արգելի ՀԱՊԿ անդամ պետության դեմ վայրագությունների դիմել: Կարծում եմ՝ մենք ինքներս սադրանքների չպետք է դիմենք, պետք է պարզապես հասնենք նրան, որ միջազգային կառույցները դատապարտեն Ադրբեջանի գործողությունները: Ես նաև ողջունում եմ զինվորների կատարած գործողությունները, ապրեն իրենք, լավ պատասխան տվեցին»:

Նորատ Տեր-Գրիգորյանցը նշեց՝ գուցե ՀԱՊԿ-ը տեխնիկական խնդիրների պատճառով է նիստը հետաձգել, դրա պատճառները պետք է ՀՀ պաշտպանության ու արտգործնախարարությունից հարցնել, բայցև շեշտեց՝ մենք կապը չպետք է կտրենք, անընդհատ պետք է դիմենք ՀԱՊԿ-ին ու հստակ գործողություններ պահանջենք:

«Գիտեք ինչ՝ այդ ագրեսիվ պետությունից ինչ ասես՝ կարող ենք սպասել, նկատի ունեմ Ադրբեջանին: Առավել ևս այն պայմաններում, երբ Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություններով է հանդես գալիս ու էլ ավելի սադրում իրավիճակը՝ նշելով, որ պաշտպանում են Ադրբեջանին ու Ալիևին: Դուք գիտե՞ք, որ առաջին անգամ Ռուսաստանի հեռուստատեսությամբ ցուցադրեցին, թե ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: Ու ես ուրախ եմ, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը քննադատեց Թուրքիայի արտգործնախարարին, ասելով՝ ինչո՞ւ ե ք միջամտում: Սա ՀԱՊԿ-ն է, արդեն այստեղ միջազգային հարաբերությունների հետ ենք առնչվում: Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը հարձակում է հենց Ռուսաստանի վրա, կա ՀԱՊԿ պայմանագիր: Իմաստ չկա, որ մենք առաջինը գործողություններ սկսենք, մենք պետք է այնպիսի պատասխան տանք, որ այլևս չհամարձակվեն սադրել: Մի անգամ կրակեն՝ պետք է հարյուր անգամ պատասխանենք: Բայց երբ կրակում են՝ պետք է անմիջապես կապվենք ՀԱՊԿ-ի հետ ու տեղյակ պահենք: Ադրբեջանի զինվորներն ու հրամանատարները սադրիչներ են, գուցե այդ մասին չգիտեն  պաշտպանության նախարարն ու այդ երկրի ղեկավարը: Իրենք այդպես Խոջալուն կազմակերպեցին, իրենք իրենց ոչնչացրին ու ասացին, թե հայերն են արել: Բայց այդ ամենը սադրիչներն են արել, ուստի պետք է շատ զգույշ լինել, իրենք էլ հիմար չեն, ինչո՞ւ պետք է Հայաստանի վրա հարձակվեն, երբ Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Նշանակում է՝ Թուրքիան ուզում է պատերազմել  Ռուսաստանի դեմ: Դրա համար էլ Լավրովը հստակ հայտարարեց՝ պետք չէ սադրել. փաստորեն Թուրքիայի արտգործնախարարին նկատողություն արեց իր հայտարարությունների համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում