Monday, 05 06 2023
Թուրքիայի կողմից երբևէ նախապայմաններ չեն առաջադրվել․ Միրզոյան
Շենքի բնակիչները չպիտի մեկ-երկու հոգու ձեռքում պատանդ մնան․ Ավինյան
ԼՂ ժողովրդի կողմից իրենց ապագան բանակցելու մանդատ չենք ստացել․կարգավիճակի շուրջ չենք բանակցում․ Միրզոյան
Հեղուկ գազի գինը – Հունիս 5, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 5, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 5, 2023
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Հունիս 5-8
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը․ «Հետք»
11:36
Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների զարգացման համար
Այսօր կգրանցվի շաբաթվա առավելագույն ջերմաստիճանը
Արցախում 7 անձ է ձերբակալվել՝ առանց վառելիքի բացթողման կտրոնի լիցքավորում կատարելու պահանջի պատճառով
Ամենակոշտ ձևով ենք արձագանքնելու, եթե մեզ անորակ ծառայություն կամ ապրանք մատակարարվի. Ավինյան
Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
Ֆիկտիվ տեխհսկողությունը մեզ այլևս պետք չէ, կարող ենք այն հանձնել ավելի խոշոր խաղացողներին. Ավինյան
Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
11:00
Վաշինգտոնի երկնքում կործանիչների հետապնդած փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիրջինիայում
Առեղծվածային դեպք․ Երևանի Արգիշտիի լճում հայտնաբերվել են սատկած տարբեր չափի բազմաթիվ ձկներ
10:30
Ուկրաինան սկսել է հակահարձակումը. ՌԴ ՊՆ
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Խնդիրների խնդիրը արտահանումն է․ ԵԱՏՄ շուկայից հիասթափությունները շարունակվում են
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դատապարտում է Ֆիրդուսի թաղամասում աղյուսաշեն եզակի հուշարձանի վերացումը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է ԱԽ քարտուղարին
Թույլ դիրքերով խաղաղություն գոռալը վտանգավոր է Հայաստանի համար. Արբակ Խաչատրյան
09:09
Լեհաստանում կես միլիոն մարդ հակակառավարական ցույցի է մասնակցել
Եկեղեցին թիկունքից խփում է իշխանությանը. «Գավիթ»-ը դավադրության մի դրվագ է, հնարավոր են «անակնկալներ»
ՀԱՊԿ-ում գտնվելը խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը այլ երկրների հետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական
Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը

Չեխիան շարունակելու է Հայաստանին սատարել ԱլԳ շրջանակներում. փոխդեսպան Յան Պլեշինգեր

Հուլիսի 13-ին կայացավ Վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագրի 2-րդ սեմինարը՝ «Արևելյան գործընկերություն. հայացք Չեխիայից» թեմայով:

Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայի փոխդեսպան Յան Պլեշինգերը: Իր խոսքում դիվանագետը նշել է.

«Արևելյան գործընկերությունը՝ արևելաեվրոպական 6 երկրների հետ Եվրամիության կողմից վարվող քաղաքականությունը, Չեխիայի արտաքին քաղաքականության երկարաժամկետ առաջնահերթություններից մեկն է՝ թե ԵՄ-ի, թե երկկողմ հարաբերությունների մակարդակով: Չեխիայի Հանրապետությունը ձգտում է զգալիորեն ընդլայնել ԵՄ-ի և 6 գործընկեր երկրների միջև հարաբերությունները: Հայաստանը, հանդիսանալով ներկայումս ժողովրդավարական ինստիտուտներ զարգացնող արևելյան գործընկերներից մեկը, Չեխիայի ուշադրության կենտրոնում է:

Արևելյան գործընկերության հիմնական նպատակը ԵՄ-ի և 6 գործընկեր երկրների միջև քաղաքական կապերի ընդլայնման և հետագա տնտեսական ինտեգրման պայմանների ստեղծումն է: Արևելյան գործընկերությունը հիմնված է «համատեղ հանձնառության» սկզբունքի վրա. ԵՄ-ի նպատակն է գործընկերներին հնարավորինս շատ ներգրավել քաղաքականության մշակման և իրագործման գործընթացներում:

Չեխիայի Հանրապետությունը սատարել է Վիշեգրադյան երկրների համատեղ հռչակագրին, որով սահմանվել են ԵՄ-ի և արևելյան գործընկերների միջև գործընկերության առանցքային տարրերը:

Արևելյան գործընկերությունը շարունակելու է պահպանել իր ռազմավարական նշանակությունն ու առաջնահերթության կարգավիճակը ԵՄ-ի արտաքին հարաբերություններում: Արևելյան գործընկերության 2020-ից անդին օրակարգը պետք է հիմնվի մինչ 2020թ. 20 առանցքային ակնկալվող արդյունքների վրա՝ գործընկերների հետ տարբերակման մոտեցման հնարավորությամբ: Գործընկերների քաղաքական ասոցիացիան ու տնտեսական ինտեգրումը կշարունակեն մեր գլխավոր նպատակը հանդիսանալ:

Ընդհանուր արժեքները՝ միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, անկախ արդարադատության համակարգն ու մամուլը, մարդու իրավունքների՝ այդ թվում փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, որակյալ կառավարումը, կայուն զարգացումը և շուկայական տնտեսությունը, կշարունակեն լինել Արևելյան գործընկերության հիմքում: Արևելյան գործընկերությունը պետք է պահպանի իր ներառական բնույթը, միաժամանակ ունենալով տարբերակում՝ հիմնված գործընկերների ստանձնած պարտավորությունների ու նկրտումների վրա:

Ներկայիս բարդ միջազգային իրադրությունում առավել կարևորվում է առանձին երկրների դիմակայունությունը: Արևելյան գործընկերությունը պետք է կենտրոնանա գործընկերներին համապարփակ օժանդակության վրա՝ դիմակայուն հասարակությունների ձևավորման նպատակով»:

Ըստ նրա`դիմակայունությունը ժողովրդավարական, տնտեսական և հասարակական, ինչպես նաև անվտանգային, բնապահպանական և հումանիտար տարրեր ներառող ընդհանուր գաղափարից պետք է վերածվի անհրաժեշտ ռեսուրսներով ապահովված պրակտիկ գործողությունների՝ հանուն գործընկերների շահերի և Եվրոպայի հարևան տարածաշրջանների կայունության: «Տեղեկատվական անվտանգության ապահովման և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար անհրաժեշտություններ են անկախ լրատվամիջոցները, արհեստավարժ լրագրությունը և մեդիագրագիտությունը: Հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ կիբերհարձակումների դեմ պայքարելու համար, պահանջվում է համագործակցություն՝ դիմակայունության ամրապնդմանն ուղղված միջոցներով: Դիմակայունության վերաբերյալ մոտեցումը ձևակերպված է Չեխիայում նախապատրաստված «Դիմակայունության փաթեթ՝ Արևելյան գործընկերության համար» նյութում, որն ընդունվել է նաև ԵՄ-ի ամդամների կեսից ավելիի կողմից:

Հայաստանում COVID-19-ի շարունակվող համաճարակը նաև բացահայտել է քաղաքացիական պաշտպանության ու աղետների հաղթահարման ոլորտում լրացուցիչ համագործակցության, ինչպես նաև առողջապահության համակարգի պատրաստության բարելավման անհրաժեշտությունը:

Կարևոր է նաև Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը համապատասխան քաղաքականության մշակման գործում:

Հայաստանի և մյուս գործընկերների տնտեսական զարգացումն ու բարեկեցությունը նույնպես Արևելյան գործընկերության ուշադրության կենտրոնում են: ԵՄ-ն և գործընկերները պետք է վճռական քայլեր կատարեն հարաբերությունների սերտացման, տրանսպորտային ու ենթակառուցվածքային կարողությունների ընդլայնման նպատակով՝ հանուն ապագա տնտեսական հաջողությունների: Թվային տնտեսությունն ու միակցվածությունն այդ ջանքերի մասը պետք է հանդիսանան»

Արևելյան գործընկերության 2020-ից անդին օրակարգը պետք է նաև համարժեք կերպով անդրադառնա գլոբալ բնապահպանական խնդիրներին՝ ներառյալ կլիմայի փոփոխությունը.

«Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարությունում Չեխիայի Հանրապետությունը հատուկ կարևորում է. 1) առկա պայմանագրերի ճշգրիտ իրագործումը, 2) դիմակայունությունն ու դրա առավել մանրամասն մշակումը, ինչպես նաև 3) ապագայի հայեցեկարգը և արևելյան գործընկերների համար տարբեր ոլորտներում ինտեգրման լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը: Առաջին երկու առումներով մենք կարողացել ենք առաջխաղացնել առկա գաղափարները (դիմակայունության առումով անգամ ավելի, քան նախատեսել էինք):

Դիմակայունության գաղափարը Չեխիայի Հանրապետության կողմից առաջնահերթություն համարվող ոլորտներում իրականացվող նախագծերի համար լայն հնարավորություններ է ստեղծում: Չեխիայի Հանրապետությունը նաև շարունակելու է նպաստել անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ քաղաքացիական հասարակությանը, օրենքի գերակայության ապահովմանն ու անկախ լրատվամիջոցներին օժանդակելու համար, հաշվի առնելով նաև տեղական իրողությունները: Չեխիայի շահերից է բխում նաև տնտեսական համագործակցության, մասնավորապես երկարաժամկետ փոխկապակցվածության և դրա հետ կապված ենթակառուցվածքների ու ներդրումների, առաջնահերթություն դառնալը: Այս առումով, մենք շատ ենք շահագրգռված Արևելյան գործընկերության ներդրումային գործակալության ստեղծմամբ: Հատկապես թվայնացման և կլիմայական օրակարգերը նոր հնարավորություններ են ստեղծելու:

Չեխիայի Հանրապետությունը կշարունակի Հայաստանին սատարել Արևելյան գործընկերության շրջանակում: Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրագործումը ԵՄ-Հայաստան արդյունավետ համագործակցության նախապայմաններից մեկն է:»

Այնուհետև «EUROPEUM» Եվրոպական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Վերա Ժիհաչկովան համապարփակ անդրադարձ կատարեց ԵՄ-ի արևելյան քաղաքականության մի շարք առանձնահատկություններին և Չեխիայի վարած քաղաքականությանը:

Քաղաքականության հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի նպատակը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով առաջնահերթություն համարվող որոշ ոլորտներում բարեփոխումներին նպաստելն է: Ծրագիրը ներառում է 5 ոլորտ.

– Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքականություն,

– անվտանգության ոլորտի բարեփոխում,

– առողջապահություն և սոցիալական քաղաքականություն,

– այլընտրանքային էներգետիկայի զարգացում,

– ՏՏ ոլորտ, էլեկտրոնային կառավարում և տեղեկատվական հասարակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում