Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

«Տեսնելով, որ դիմադրությունը մեծ է՝ որոշեցին իրականություն չդարձնել իրենց պլանավորածը». Ամուլսարում վիճակը հանգիստ է

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որի մեջ մասնավորապես նշել էին.

«Ահազանգ ենք ստացել Ամուլսարից, որ «Լիդիան»-ի վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները համապատասխան ծանր տեխնիկայով պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետեր գնալ, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահապանների կացարանները:

Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ «Լիդիանը», իր նոր տերերով հանդերձ, պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ, մեր ուղարկած հարցմանն ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան՝ Ամուլսարի պահապանների կացարանները «Լիդիան»-ի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև ՀՀ ոստիկանության և «Լիդիան»-ի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում «Լիդիան»-ի հետ կապված վարույթի փաստաթղթերում:

Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան):

Ամուլսարի պահապանների կացարաններն արդեն իսկ գտնվում են հենց մայրուղու ճամփեզրին: Դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել: Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին»:

Պարզելու համար, թե ինչ գործողություններ են տեղի ունենում Ամուլսարի տարածքի մոտակայքում, «Առաջին լրատվական»-ը կապվեց Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում մանրամասնեց.

«Այս պահի դրությամբ ամեն ինչ խաղաղ է. բոլորս էլ այստեղ լսել էինք, որ այդպիսի բան են ցանկանում անել, այդպիսի խոսակցություններ էին մեզ հասել, սակայն ծանր տեխնիկա կամ նման այլ բան չենք տեսել: Երբ այդ տեղեկությունները մեզ հասան՝ տեղի բնակչությունը հավաքվեց Ամուլսարի պահպանման մեր 2-րդ պոստում և սպասում էինք տեսնելու, թե ինչ քայլերի են պատրաստվում դիմել, սակայն ավելի ուշ մեզ նաև ոստիկանությունից տեղեկացրին, որ ոչ մի այդպիսի գործողություն նախատեսված չէ, «Լիդիան»-ի վարձած պահնորդները այդպիսի բան չեն անելու, ծանր տեխնիկա չեն հանելու, հակառակ պարագայում՝ գոնե ոստիկանությունը կիմանար դրա մասին: Որոշ ժամանակ սպասելուց հետո վերադարձել ենք տուն, որովհետև, իրականում, որևէ գործողություն, որևէ շարժ նրանց կողմից չնկատեցինք»:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ կեղծ ահազանգ է եղե՞լ, Շիրակ Բունիաթյանը պատասխանեց.

«Ոչ, ես չեմ կարծում, թե կեղծ ահազանգ է եղել: Ըստ իս՝ պարզապես տեսնելով, որ դիմադրությունը մեծ է, Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչներն էլ այս տեղեկությունը լսելով՝ ինքնաբուխ ձևով միանգամից եկել, հավաքվել են՝ որոշեցին իրենց պլանավորածն իրականություն չդարձնել, զերծ մնացին սադրանքներից: Ես վստահ կարող եմ ասել նաև, որ «Լիդիան»-ի վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները որևէ պարագայում չունեն այդպիսի լիազորություն՝ մեր դեմ տեխնիկա օգտագործելու կամ մեր տեղադրած տնակները, պոստերը քանդելու: Ըստ «Լիդիան»-ի հետ նրանց ունեցած պայմանագրի՝ նրանք ընդամենը պիտի հսկեն նրանց գույքը, ոչ ավելին, հակառակ պարագայում՝ ցանկացած գործողություն դիտվելու է որպես ինքնիրավչություն, որովհետև կրկնում եմ՝ նրանք այդպիսի լիազորությամբ օժտված չեն: Սկզբում պահնորդական ծառայության ներկայացուցիչները փորձում էին շոուներ անել, թե բա 50-60 հոգով, մահակներով, ինչ-որ խաղալիք զենքով պտտվում էին Ամուլսարի տարածքներում, մեր տնակների մերձակայքում և այլն, սակայն հետո նրանց հետ խոսեցինք և համաձայնության եկանք, որ այլևս այդպիսի բաներ չանեն, քանի որ մեր ժողովուրդն էլ դա չի հանդուրժի»:

Բունիաթյանի փոխանցմամբ՝ հիմա վիճակն այնտեղ խաղաղ է, հանգիստ, որևէ արտառոց միջադեպ տեղի չի ունենում և շարունակում են իրականացնել Ամուլսարի պահպանման իրենց առաքելությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում