Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնական ծանուցում չի ստացել Միացյալ Նահանգներից անդամակցության դադարեցման վերաբերյալ, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս կազմակերպությունը չի կարող որևէ նոր տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ, քանի որ պաշտոնական նամակ չի ստացել ԱՄՆ-ից դուրս գալու վերաբերյալ, ասել է Գեբրեյեսուսը:
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրեց կոնգրեսին երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին: Մինչ այդ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ, քանի որ կազմակերպությունը «հրաժարվել էր իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները»: ԱՄՆ առաջնորդը նաև մեղադրել է ԱՀԿ-ին՝ Չինաստանի շահերից ելնելով կոռոնավիրուսի համաճարակի մասշտաբները թաքցնելու համար: