Ամերիկյան Ալենթաուն քաղաքի ոստիկանությունը սկսել է հետաքննել աֆրոամերիկացու կալանավորման ընթացքում իր աշխատակիցների գործողությունները, հայտնում է ABC հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ միջադեպի մասին հայտնի է դարձել շաբաթ օրը, երբ ձերբակալության մասին տեսանյութ է հրապարակել Black Lives Matter կազմակերպության տեղական մասնաճյուղը։ Կադրերում երևում է, թե ինչպես են երեք ոստիկաններ աֆրոամերիկացուն գետնին գցում, որի ձեռքերին ձեռնաշղթաներ են անցկացված: Իրավապահներից մեկը նախ ձեռքով, իսկ հետո ծնկով սեղմում է տղամարդու գլուխն ու պարանոցը գետնին: Նույն կերպ էր կալանավորվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որը մահացավ կալանավորման ժամանակ։
Հեռուստաալիքի տվյալների համաձայն, գործն ուսումնասիրելուց հետո կուղարկվի դատախազություն։