Մինչև 10 տարեկան երեխաները առավել թեթև են տանում կորոնավիրուսի վարակը, հայտարարել է ԱՀԿ Արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն:
Նա նշել է, որ երեխաները կազմում են 1-ից 3%, իսկ երբեմն նաև վարակի դեպքերի մինչև 5%-ը:
10 տարեկանից բարձր երեխաները հիվանդությանը նույն կերպ են արձագանքում, ինչպես դեռահասներն ու 20 տարեկանից բարձր երիտասարդները: Այսինքն՝ նրանք կարող են վարակվել, բայց նրանց հիվանդությունը կընթանա մեղմ ձևով:
Վան Կերկհովեն նշել է հետազոտությունների անհրաժեշտությունը`պարզելու, թե արդյոք կորոնավիրուսը կարող է փոխանցվել երեխաների միջև: