Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրահանգել է կրկին սահմանափակել հանրային հաստատությունների աշխատանքը՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:
Այսպիսով, ամբողջ նահանգում նա կարգադրել է փակել բարերը, ռեստորանները՝ բացառությամբ առաքումով աշխատողների, կինոթատրոնները, թանգարանները և կենդանաբանական այգիները, ինչպես նաև զվարճանքի կենտրոնները և նմանատիպ այլ հաստատություններ:
Մի շարք շրջաններում եռօրյա արգելք է սահմանվում առևտրի կենտրոնների, վարսավիրանոցների, եկեղեցիների, ֆիթնես կենտրոնների և ընկերությունների գրասենյակների գործունեության համար, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք զբաղվում են ծայրահեղ կարևոր հասարակական գործունեությամբ։