Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների առաքելությունը

Գերմանիան և Եվրոպական միությունը՝ Հայաստանի հետ համատեղում են ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտապանության գլխավոր վարչության ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ՝ Հայաստան է ժամանել Գերմանիայի Միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնի և գերմանական «Կարիտաս»-ի կողմից գործուղված 16 անդամից բաղկացած բժշկական թիմը:

Գերմանական բժշկական թիմի ջանքերին աջակցում է նաև Առողջապահության միջազգային կազմակերպությունը, Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, Առողջապահության դաշնային նախարարությունը և գերմանական օդուժը:

Բժշկական թիմն ունի շտապօգնության բժիկներ, բուժքույրեր, արհեստական շնչառության մասնագետներ, ինտենսիվ թերապիայի անձնակազմ և ախտահանման միջոցների արտադրության մասնագետներ: Ի թիվս այլ պարագաների թիմն ունի 2000 հավաքածու պաշտպանիչ սարքավորում, անձնական պաշտպանիչ սարքավորումներ, թթվածնի խտանյութեր, ռենտգենյան սարք և դեղորայք: Վարակի դեմ պայքարում և առողջապահական համակարգի կարողությունների զարգացման ամրապդման ուղղությամբ՝ թիմը կաշխատի հայ գործընկերների հետ 2 շաբաթ:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ ԱՀ նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն օդանավակայանում ողջունեցին և հաջողություն մաղթեցին բուժանձնակազմին՝ բժշկական խնամքի առավել կարիք ունեցող մարդկանց օգնելու դժվար ու անգնահատելի մարդասիրական առաքելության մեջ:

Բժիշկ-մասնագետների տեղափոխումը Հայաստան համակարգվում և համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ԵՄ-ն և իր անդամ պետությունները շարունակում են աջակցել Հայաստանին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ համատեղ ջանքերով, քանի որ Մենք ուժեղ ենք միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում