Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Նպատակը կառավարությանն աջակցելն է` խնդրին կոնկրետ լուծում տալ»․ Ֆիրդուսի համար պայքարողները մրցույթ են հայտարարել

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կազմակերպում է «Այլընտրանքային 33. Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային այլընտրանքային առաջարկների մրցույթ»։

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն՝ նախաձեռնելով այս մրցույթը, ցանկանում է գտնել լավագույն այլընտրանքային լուծումները Երևան քաղաքի թիվ 33 (հանրության շրջանում ավելի հայտնի՝ Ֆիրդուսի) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման համար։

Հիմք ընդունելով դեռևս 2015 թվականին ներկայացված և բազմաթիվ երևանցիների ու մասնագետների քննադատությանն արժանացած, քաղաքային իշխանությունների կողմից դեռևս չհաստատված անընդունելի նախագիծը՝ 2020 թվականի հունիսից սկսվեցին տարածքում առկա արժեքավոր շինությունների քանդման աշխատանքները:

Չնայած դրան հաջորդեցին բազմաթիվ հանրային ու մասնագիտական քննարկումներ, իշխանությունները դեռ նախատեսում են իրականացնել 2015 թվականի նախագիծը, որի շրջանակում վերացվում է թաղամասի պատմականորեն ձևավորված քաղաքային միջավայրը։ Ելնելով վերը նշված հանգամանքից՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հանդես է գալիս այս մրցույթն իրականացնելու նախաձեռնությամբ։

Քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային առաջարկների մրցույթի նպատակն է՝ բաց և մրցակցային գործընթացներով քաղաքային պլանավորման (քաղաքաշինական) մակարդակում բացահայտել տնտեսական, սոցիալական և բնապահպանական առումով իրագործելի և կայուն լուծումներ, որոնք կհենվեն պատմականորեն ձևավորված քաղաքային միջավայրի պահպանության և վերարժևորման սկզբունքի վրա։

Մրցութային փաթեթը կտրամադրվի գրանցված մասնակիցներին 2020 թվականի հուլիսի 15-ին»,- ասված է հայտարարության մեջ։

Ճարտարապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն էլ, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ֆիրդուսի թաղամասի նախագծին, գրել է, որ Ֆիրդուսի թաղամասի քննարկվող նախագիծը չի տեղավորվում Երևանի կենտրոնի գոտևորման նախագծի շրջանակում, ուստի նախորդիվ տրված նախագծման թույլտվությունները (նույն АПЗ-ները) պետք է համարվեն անվավեր։

«Ավելին, ներկայացված նախագծի հիման վրա պետք է մշակվի կամ, ինչպես սիրում են ասել որոշ գործընկերներ, ճշգրտվի Երևանի կենտրոնի գոտևորման նախագիծը, անցնի տարածական պլանավորման փաստաթղթերի համաձայնեցման ամբողջական գործընթացը, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, մի քանի հանրային լսումներ, միջգերատեսչական քննարկումներ և վերջում հաստատվի Երևանի ավագանու կողմից։ Այնպես որ, Երևանի ավագանու ձեռքում է լինելու այս նախագծի հետագա ճակատագիրը, որի մի քանի անդամներ շատ սկզբունքային գտնվեցին վերջին քննարկումների ժամանակ։ Այնպես որ, ինչպես ասում են՝ սկսենք նորից…»,- գրել է Պետրոսյանը։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ, Ֆիրդուսի միջավայրի պահպանության համար պայքարող խմբի անդամներից Լիլիթ Գիժլարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ մրցույթը կազմակերպվել է կոմիտեի ու աջակից կազմակերպությունների կողմից ցույց տալու համար, որ այլընտրանքային տարբերակներ շատ կարող են լինել, որոնք հարմար են քաղաքի զարգացմանը և ավելի լավ են տեղավորվում այդ տեսլականի մեջ։

Նրա խոսքերով՝ միջազգային ժյուրի ունեն, որ կընտրի լավագույն նախագծերը, հաշվի առնելով բոլոր բաղադրիչները` մշակութային, ճարտարապետական, սոցիալական, տնտեսական զարգացման և այլն, ու այս ամենը քաղաքային շերտի պատմական շունչը պահելով։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ այս պահին ընթանում է մասնակիցների գրանցումը, իսկ հուլիսի 15-ից հասանելի կլինի մրցույթի ամբողջական փաթեթը, որ կտրամադրվի գրանցվող մասնակիցներին։ «Դեռ սպասում ենք նախագծերին, ավելի կոնկրետ այս պահին երևի չենք կարող մանրամասնել։ Բայց տարբեր կրիտերիաներ կան, որ ամսի 15-ին ավելի հստակ կասենք։ Բայց հաշվի են առնելու նշածս կոմպոնենտները, որ պահպանվի պատմամշակութային շերտը, սոցիալական, տնտեսական ասպետները ևս հաշվի առնվեն։

Լիլիթ Գիժլարյանը շեշտեց՝ սրանով ուզում ենք ցույց տալ, որ հանրային քննարկում ու բաց մրցույթ անելը հնարավոր է, որն էլ իր հերթին կբերի խելացի ու կրեատիվ մոտեցումների ու լուծումների։ «Մրցույթը ու նոր նախագծեր ունենալը փորձ է՝ տեսական քննարկումների դաշտից դուրս գալու և կառավարությանն ավելի կոնկրետ ու շոշափելի արդյունք ցույց տալու, աջակցելու համար։ Հիմա հաստատված նախագիծ չկա, այսինքն՝ նույնիսկ այն ծրագիրը, որը բազմիցս քննադատվել է յկոմիտեի ու մասնագետների կողմից, վերջանական ընդունված ու հաստատված չէ Երևանի գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի կողմից։ Համենայնդեպս, նման թուղթ չենք տեսել»,- ասաց կոմիտեի անդամ Լիլիթ Գիժլարյանը։

Նրա խոսքերով՝ մրցույթի արդյունքում ընդունված իրատեսական նախագծերը համապատասխան մարմինների ցանկության դեպքում (ովքեր, որ որոշում են կայացնում), կընդգրկվեն կառուցապատման ծրագրում, այսինքն՝ հնարավոր կլինի օգտվել այս նախագծերից։

«Մեր նպատակը կառավարությանն աջակցելն է` խնդրին կոնկրետ առաջարկներով լուծում տալով։ Կամ, նոր` բաց ու թափանցիկ մրցույթ հայտարարել, որը հնարավորություն կտա մասնագիտական հանրությանը իրենց կարծիքն արտահայտել քաղաքի զարգացման շատ կարևոր այս հատվածի վերաբերյալ»,- եզրափակեց Լիլիթ Գիժլարյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում