Oppo-ն հայտարարել է սմարթֆոնների լիցքավորման ամենահզոր միջոցի թողարկման մասին՝ գրում է GSM-Arena-ն:
«Եթե դժկամությամբ եք սպասում, որ սմարթֆոնը լիցքավորվի, շուտով այդսպասումը կավարտվի», – ասվում է ընկերության Twitter- ում: Նոր տեխնոլոգիան սարքը լիցքավորելու ժամանակ կապահովի մինչև 125 վտ:
Ընկերությունը չի նշել, թե որ հեռախոսները կհամապատասխանեն նոր ստանդարտին: Նորույթի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա հուլիսի 15-ին: