Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

«Հանգիստ թող նստի տեղը, մինչև հերթական անգամ տանեն խուց». Քոչարյանի հակավարկանիշը 2018-ի նման բարձր չէ

Ազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ առցանց հանդիպման ընթացքում հայտարարել է, որ պետք է այդ թիմով Հայաստանում փորձեն ձևավորել շարժում: Քոչարյանը հայտարարել է նաև, որ դա բավականին բարդ խնդիր է, բայց ինքը հավատում է, որ այն իրագործելի է:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց՝ 2018-ին Քոչարյանը շանսեր ընդհանրապես չուներ, քանի որ նրա հակավարկանիշը շատ մեծ էր: Այժմ, ըստ նրա, Քոչարյանի քաղաքական հաջողությունները՝ ի տարբերություն 2018-ի, գիտաֆանտաստիկայի ժանրից չէին. «Մենք հիմա միանշանակ չենք կարող ասել, որովհետև էական փոփոխություններ են տեղի ունեցել: Հեղափոխական էյֆորիա չկա, վարչապետի վարկանիշն էական անկում է ապրել, կորոնավիրուսային համաճարակը նույնպես իր դերակատարությունն ունեցավ այն իմաստով, որ ցույց տվեց, որ իշխող քաղաքական թիմը լավ չի կառավարում համաճարակային իրավիճակը, մարդիկ են մահանում. սա իշխող քաղաքական թիմի ու նրա ղեկավարի նկատմամբ դժգոհություն է առաջացնում: Բացի դրանից՝ երկրորդ նախագահը երկու տարի կալանավորված էր, դա, իհարկե, նրա վարկանիշը չի բարձրացրել, բայց մենք այդպես էլ չիմացանք՝ հիմա նա մեղավո՞ր էր, թե՞ ոչ, որովհետև դատական գործընթաց այդպես էլ տեղի չունեցավ»: Ըստ մեր զրուցակցի՝ ընդդիմադիր այլ ակտիվ գործողություններ տեղի չեն ունենում, միայն երեք քաղաքական ուժ դատախազություն բողոք են ներկայացրել, բայց նրանք իշխող քաղաքական ուժին այլընտրանք չեն կարող դառնալ. «Իսկ իշխանություններից առաջացած դժգոհությունը պետք է ինչ-որ ձևով նյութականացվի, ես չեմ պնդում, բայց կարող է աշխատել ռուսական ասացվածքը`երբ ձուկ չկա, խեցգետինն էլ ձկան տեղ կանցնի»:

Արմեն Բադալյանի խոսքերով՝ դրա համար երկրորդ նախագահը պետք է որոշակի փոփոխություններ իրականացնի՝ գումար ծախսի, մրցունակ կառույցներ ստեղծի: Այստեղ, իհարկե, դերակատարություն կունենան հայ-ռուսական հարաբերությունները, երկրորդ նախագահի կողմից որոշակի գրագետ գործողությունները: Ես ոչինչ չեմ պնդում, բայց երկու տարի առաջվա նման չեմ կարող վստահեցնել, որ նա չի հաջողի»:

Դիտարկմանը, թե, շատերի կարծիքով, եթե նույնիսկ հասարակությունը դժգոհի իշխանություններից, Քոչարյանն այն մարդը չե, որ այդ դժգոհությունները կոնսոլիդացնի, Բադալյանն արձագանքեց. «Բայց այդ նույն հասարակությունը սուլելով հեռացրեց Կարեն Դեմիրճյանին, հետո, երբ տաս տարի հետո նա վերադարձավ՝ նրա ոտքերի մոտ ոչխար էր մորթում: Ես տեսել եմ հասարակություն, որը աջակցեց առաջին նախագահի հեռանալուն, բայց տաս տարի հետո առաջին նախագահի ոտքերի մոտ ոչխար էր մորթում: Երեսուն տարվա մեջ առնվազն երկու դեպք եմ հիշում, երբ քաղաքական գործչին սուլելով ու արհամարհելով ճանապարհում են, բայց որոշ ժամանակ անց գրկաբաց ընդունում»:

Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այլ կարծիք ունի:

Նրա դիտարկմամբ՝ որքան էլ նվազի իշխանության վարկանիշը, Քոչարյանը շանսեր ունենալ չի կարող։ «Աշխարհն էլ շուռ գա, նա ոչ մի շանս չի ունենա: Թող հանգիստ վեր ընկնի տեղը, մինչև հերթական անգամ տանեն խուց: Իրենք են հնարում, խոսում, հանդիպումներ են կազմակերպում, մի գժված կին էլ ասում էր՝ ձեր գիրքը կարդում ու յուրաքանչյուր տող ինձ մոտ արտասուք էր առաջացնում: Բայց ես չեմ կարծում, թե այդ հանցագործի վրա լուրջ ուշադրություն է պետք դարձնել»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: Վարդանյանի խոսքերով՝ փաստացի այսօր ընդդիմադիր է Ազգային ժողովրդավարական բևեռը. «Այնքան, ինչքան մենք ենք առաջարկել իշխանությանը մտնել երկխոսության մեջ, լսել մեր ողջամիտ առաջարկությունները, որոնք կազմված են հմուտ մասնագետների կողմից… չեն ուզում, թող շարունակեն երկիրը տանել դեպի ոչնչացման, դա իրենց ընտրությունն է: Ժողովուրդն էլ հասկանում է, որ իրեն խաբել են, ու դա պլանավորված էր: Երբ սթափ ես գնահատում իրավիճակը, հասկանում ես՝ երկիրը սխալ ուղղությամբ է գնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում