Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է թալիբների կողմից իրականացված գրոհը Սամանգանի նահանգում՝ Աֆղանստանի անվտանգության ազգային դիրեկտորատի շենքի մերձակայքում և այն որակել է որպես ահաբեկչական գործողություն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վճռականորեն դատապարտել է այդ հանցավոր և անմարդկային գրոհը և հայտարարել. «Այդ ահաբեկչական գործողությունը ցույց է տալիս, որ թալիբներն առաջվա պես կողմնակից են բռնությանը և պատերազմը շարունակելուն»,- ասվում է Twitter-ում զետեղված նախագահական պալատի հայտարարության մեջ:
Նախագահը վերստին կոչ է արել «Թալիբան» շարժմանը՝ դադարեցնել մարտական գործողությունները և վերջ տալ Աֆղանստանի խաղաղ բնակիչներին սպանելուն: Նա հավելել է, որ բռնության և պատերազմի էսկալացիան վնաս է հասցնում խաղաղության գործընթացի առաջընթացին: