Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Մշտապես կապի մեջ ենք ՊՆ-ի, հրամանատարների հետ․ առաջին հրամանի դեպքում կմեկնենք առաջնագիծ․ Ռազմիկ Պետրոսյան

Ազատամարտիկները, «Ազատամարտիկների դաշինք»-ի տղաները պատրաստ են ցանկացած պահի սահման մեկնելու, զինվորների և հրամանատարների կողքին կանգնելու։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգող խորհրդի անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։

«Մենք երեկվանից ամբողջ օրը կապի մեջ ենք եղել համապատասխան մարմինների հետ, մեր պատրաստակամության մասին հայտնել ենք։ Եվս մեկ անգամ էլ եմ հայտարարում․ մենք՝ ազատամարտիկներս, դաշինքն էլ, Երկրապահն էլ, բոլոր կռված տղաներն էլ ամեն վայրկյան պատրաստ են սահման մեկնելու։ Մենք արդեն մեր տղաներին զգուշացրել ենք, որ իրենց գործերը կարգավորեն այնպես, որ ցանկացած շտապ զանգից րոպեներ հետո հավաքվենք ու կանգնենք մեր զինվորների կողքին»,- հայտարարեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։

Նա նշեց, որ այսօր հայ ժողովուրդն ավելի քան համախմբված է, քան 2016 թվականին էր, քանի որ այսօր իշխանության և ժողովրդի միջև անջրպետ չկա, ինչպես նախկինում։ «Նույնիսկ այդ անջրպետի պարագայում մենք կարողացանք միասնական լինել ու միասնաբար պայքարել։ Հիմա շատ ավելի համախմբված ենք, իշխանության վստահությունն ավելի բարձր է։ Ամեն ինչ շատ լավ է։ Այսօր Գերագույն գլխավոր հրամանատարն իր տեղում է, վայելում է վստահություն։ Իսկ բանակի համար ի՞նչն է կարևոր, Գերագույն գլխավոր հրամանատարը։ Երկու տարվա մեջ կարողացանք շտկել այն բոլոր բացերը, որոնք կային։ Մենք բազում նոր հաջողություններ ենք ունենալու։ Այնպես որ, մենք ազատամարտիկներով մեր զինվորների կողքին կանգնած ենք։ Եթե Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձի մեր դիրքերի ու զինվորների նկատմամբ ոտնձգություններ կատարել, առաջին իսկ հրամանի դեպքում մենք պատրաստ ենք ռազմական գործողությունները տեղափոխել իրենց տարածք»,- վստահեցրեց Ռազմիկ Պետրոսյանը։

Ազատամարտիկը շնորհակալություն հայտնեց սահմանին կանգնած զինվորներին, հրամանատարներին իրենց անձնվեր աշխատանքի համար։ «Այն, որ մեր զինվորներն առանց ֆիզիկական կորուստների կարողացել են մարտական խնդիրներ լուծել, դա բացառապես դիրքերում զինվորի պաշտպանվածությունից է գալիս։ Դա հիմնականում վերջին երկու տարիներին բանակում կատարված աշխատանքի, բարեփոխումների, տեխնիկական վերազինման, ժամանակից սպառազինության ձեռք բերման հետևանքն է»,- ասաց մեր զրուցակիցը։

«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը նաև հավելեց, որ իրենք մշտապես կապի մեջ են պաշտպանության նախարարության, առաջնագծում ծառայություն իրականացնող հրամանատարների հետ, իրենց մարտական ընկերների հետ։ Այս պահին սահման մեկնելու անհրաժեշտություն չկա, լինելու դեպքում՝ րոպեների ընթացքում կինքնակազմակերպվեն ու կմեկնեն առաջնագիծ։ «Առաջին իսկ ահազանգով, պաշտպանության նախարարի հրամանով մենք կլինենք առաջին շարքերում»,- իր խոսքը եզրափակեց Ռազմիկ Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում