Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ։
Քալընը գրել է․ «Խստորեն դատապարտում եմ Հայաստանի կողմից իրականացված հարձակումը Ադրբեջանի Թովուզ շրջանի ուղղությամբ»։
Թուրք պաշտոնյան սպանված ադրբեջանցիների զինծառայողների համար «Ալլահից հանգստություն է խնդրել», ապա միանալով իր գործընկերների նմանօրինակ հայտարարություններին՝ նշել է․ «Թող ոչ ոք չկասկածի, որ Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին»։