Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Աննախադեպ որոշում․ ԲԴԽ-ն մերժեց Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը մասնակի բավարարեց փաստաբան, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի միջնորդությունը Կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու և իր նկատմամբ հարուցված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը կարճելու մասին։

Դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու մասով ԲԴԽ-ն մերժեց Բադալյանի միջնորդությունը, սակայն կարգապահական վարույթը կարճելու մասով՝ բավարարեց այն։

Հիշեցնենք, որ Բադալյանը Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել այն հիմքով, որ Պապոյանը իր բազմաթիվ հարցազրույցներում նշել էր, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր ընկերն է։

Այսպիսով, դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին դատավորների Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ԲԴԽ ներկայացված միջնորդության քննությունը կարճվեց։ Բադալյանն այսպիսով չենթարկվեց կարգապահական պատասխանատվության

ԲԴԽ-ն հրապարակեց իր որոշման միայն եզրափակիչ մասը։ Որոշման ամբողջական տեքստը, Դատական օրենսգրքի համաձայն, կուղարկվի կողմերին և կտեղադրվի Դատական իշխանության պաշտոնական կայքում։

Նկատենք, որ սա աննախադեպ որոշում է, և հետաքրքիր կլինի ծանոթանալ դրա պատճառաբանական մասին։

Կարապետ Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի ծանոթացել որոշմանը, կծանոթանա հիմքերին, նոր կարծիք կհայտնի։

Հիշեցնենք, որ Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի և «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը 1in.am-ին տված՝ Կարապետ Բադալյանի հարցազրույցում հնչեցվածի հիման վրա։ Կարապետ Բադալյանը մեր տաղավարում հարցազրույցներից մեկի ժամանակ կարծիք էր արտահայտել նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ։ Հնչեցված որակումները, որը, ըստ Խուդոյանի, Կարապետ Բադալյանի կողմից քաղաքական զսպվածության և չեզոքության նորմերի խախտում է։

ԲԴԽ-ն փաստացի կարգապահականի հիմքեր չտեսավ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում