«Շատ կարեւոր է առաջին պատասխանը, որն իրականացրել է մեր բանակը: Մեր արտգործնախարարությունը եւ մենք այստեղ պառլամենտական դիվանագիտության շրջանակներում, իհարկե, փորձում ենք աշխատել, բայց առաջին պատասխանը, հակահարվածը Ադրբեջանն արդեն ստացել է ու չեմ կարծում, որ Ադրբեջանը որեւէ հաջողություն ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական կարող է ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: