ՌԴ Արտաքին գործերի նախարարության կայքը հաղորդում է, որ այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ:
Ռուս նախարարը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրումը և կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել:
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում: