Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են ինքնավար համայնքի մի մասում կարանտինի ներդրման մասին՝ գրում է mk.ru-ն:
Ինչպես նշվում է, Սեգրիայի բնակիչների մի մասին արգելվելու է առանց անհրաժեշտության լքել իրենց տները, և բոլոր խանութներից կարող են աշխատել միայն մթերային խանութներ: Կփակվեն նաև մարզական կենտրոնները, իսկ ռեստորանները կկարողանան սնունդ վաճառել միայն առաքմամբ: Դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը, քանի որ, նրա կարծիքով, միայն Իսպանիայի կառավարությունը կարող է նման որոշումներ կայացնել: