Լուրեր
Քանի որ ընտանիքում 4 հոգի էինք, մեզ 4 անգամ զանգահարել են պարետատնից. Վիկտոր Ենգիբարյան
  • 17:47
  • 2020-07-13
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ:  Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն հայտնեց պարետատանը. «Քանի որ ընտանիքում 4 հոգի էինք, մեզ 4 անգամ զանգահարեցին պարետատնից: Մեզ առաջարկել են նաև սնունդ, հետաքրքրվել մեր առողջական վիճակով և խնդրել ինքնամեկուսանալ: Այսինքն` պարետատունը ծանր աշխատանքի մեջ է, իսկ եղած թերություններին պետք է ըմբռնումով մոտենանք»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *