Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

«Մենք, ինչպես և հայտարարել ենք, պատրաստ ենք քննարկելու ցանկացած ամենասուր հարց» (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկրորդ հանդիպումից հետո կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ գրավոր հայտարարությունների լեզվով չարժե խոսել` նկատի ունենալով հանդիպման մեկնարկից անմիջապես հետո Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունը, որում ներկայացված էր Կոնգրեսի օրակարգը. «Դա հարցականի տակ է դնում այն ներկայացուցիչների լիազորությունները, ովքեր մասնակցում են երկխոսությանը, և կարծես թե մենք այդ հարցի շուրջ հանգեցինք ընդհանուր եզրակացության, որ կողմերը բոլոր հարցերը ներկայացնելու են երկխոսության սեղանի շուրջ, և մենք հնարավորություն կունենանք արձագանքելու բարձրացված հարցերին»:

Այնուհետև Դավիթ Հարությունյանը նշեց, որ այսօրվա հանդիպման հարցերից մեկը վերաբերել է քննարկման ընթացքը ուղիղ եթերով հեռարձակելու պահանջին. «Մեր խորին համոզմամբ՝ ուղիղ եթերով երկխոսության հեռարձակելը կնշանակի տեսանկյան ներկայացում հանրությանը, քան բուն երկխոսություն: Որպես կանոն, երկխոսությունների ժամանակ ուղիղ հեռարձակում չի իրականացվում, որովհետև դա անմիջապես նվազեցնում է արդյունավետությունը: Կարծես թե մենք այդ հարցի շուրջ եկանք ընդհանուր եզրակացության»:

Դ.Հարությունյանը նշեց նաև, թե որ հարցի շուրջ չեն հանգել ընդհանուր հայտարարի, այն է, թե կողմերը արդյո՞ք ունեն հավասար քարոզչական հնարավորություններ` ներկայացնելու իրենց տեսանկյունը հանրությանը ԶԼՄ-ների միջոցով. «Մեր կողմը համարում է, որ առաջին հանդիպումից հետո որևէ սահմանափակում չի եղել կամ որևէ ձևով Կոնգրեսի ներկայացուցիչները չեն ունեցել ավելի պակաս հնարավորություններ` ներկայացնելու իրենց տեսանկյունը հանրությանը»,- նշեց նա՝ մատնանշելով մի քանի հեռուստաընկերությունների կողմից Կոնգրեսի ներկայացուցիչներին հրավիրելու վերջին փաստերը:

«Մենք առաջարկեցինք, որ եթե մեր միջև կա այդ հարցի վերաբերյալ տարաձայնություն` անկացնենք առանձին դրան նվիրված մի փոքր ուսումնասիրություն, որպեսզի հանգենք որոշակի եզրակացության: Ցավոք, հակառակ կողմը հրաժարվեց այդ հարցը քննարկելուց: Այնուամենայնիվ, որպեսզի հավասար հնարավորությունները լինեն` մեր խմբի անունից ես դիմում եմ կոչով բոլոր ԶԼՄ-ներին` ապահովելու նույնպիսի հնարավորություններ նաև Կոնգրեսի ներկայացուցիչների համար: Ավելին՝ մենք միակողմանիորեն հայտարարեցինք, որ եթե մեզ` վեցից որևէ մեկին, հրավիրեն որևէ հեռուստաեթերի, ապա մենք առաջին հարցը կուղղենք համապատասխան հեռուստաընկերությանը՝ արդյո՞ք նրանք համապատասխան հրավեր ուղարկել են նաև Կոնգրեսի ներկայացուցիչներին, և կհամաձայնենք եթերով հանդես գալու միմիայն այն դեպքում, եթե Կոնգրեսի ներկայացուցիչները ևս ունեցել են նման առաջարկ»:

Կոալիցիայի պատվիրակության ղեկավարը նշեց, որ այնուհետև առաջարկություն է հնչել` ձևավորել օրակարգը, այն ձևավորվել է հետևյալ սկզբունքով. «Քննարկման ենթակա է հարց, որը ներկայացրել է Կոնգրեսը` առանց որևէ փոփոխության, առանց որևէ խմբագրության, և քննարկման ենթակա է այն հարցը, որը ներկայացրել է մեր աշխատանքային խումբը: Ձեզ արդեն հայտնի է, թե Կոնգրեսը ինչպիսի պահանջ է ներկայացրել: Մեր հիմնական առաջարկությունը հետևյալն է, որ քաղաքակիրթ մրցակցության կանոններ պետք է ձևավորվեն, կանոններ, որոնք պետք է լինեն կուսակցությունների համար բաց, այսինքն՝ քաղաքական դաշտի բոլոր մասնակիցները հնարավորություն պետք է ունենան ստորագրել այդ կանոնների տակ` կամովին ստանձնելով համապատասխան պարտականությունները, որպեսզի իսկապես մեր քաղաքական դաշտում մրցակցությունը լինի իրապես քաղաքակիրթ: Սա է մեր հիմնական առաջարկությունը»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Դավիթ Հարությունյանն անդրադարձավ արտահերթ ընտրությունների անցկացմանը. «Կարծում եմ՝ շատ տարօրինակ կլինի, եթե կողմերից մեկը հենց սկզբից ասի` գիտեք ինչ, ես եկել եմ որոշակի սահմանափակումներով: Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց, և իսկապես մենք պատրաստ ենք քննարկելու: Եվ եթե երկխոսության որևէ մի կողմ ի սկզբանե հայտարարում է՝ սրանք են իմ սահմանները, և սրանից ավել ես դուրս չեմ գա` դա այլևս երկխոսություն չէ: Մենք, ինչպես և հայտարարել ենք, պատրաստ ենք քննարկելու ցանկացած ամենասուր հարցը: Ես կարծում եմ՝ երկխոսությունը դա քաղաքակիրթ եղանակ է, որը անգամ ամենալարված իրավիճակներում շատ հաճախ հնարավորություն է ընձեռել ստեղծել քաղաքակիրթ մրցակցության դաշտ։ Չեմ կարծում, որ դա իրական մտադրություն է, որովհետև իմ կարծիքը բանակցող մյուս կողմի մասին շատ բարձր է, և կարծում եմ՝ եթե անգամ նման հայտարարություն արվել է, ապա դա արվել է զուտ մարտավարական նպատակներով, ոչ ավելին»,- հայտարարեց Հարությունյանը` նկատի ունենալով Լ.Զուրաբյանի այն հայտարարությունը, որ եթե երկխոսությամբ` խաղաղ ճանապարհով, չստացվի հասնել արտահերթ ընտրությունների` կլինի առճակատում։

Դ.Հարությունյանն, այնուամենայնիվ, դարձյալ ընդգծեց, որ այս պահին որևէ հիմք չի տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման համար. «Բայց դրա համար է երխոսությունը, որպեսզի կողմերն առնվազն փոխանակեն իրենց տեսակետները, բերեն իրենց հիմնավորումները, և մենք փորձենք հասկանալ յուրաքանչյուրս մյուս կողմի հիմնավորումները»

Կոալիցիայի պատվիրակության ղեկավարը շեշտեց, որ այս պահին խոսում են հակադիր քաղաքական հայացքներ ունեցող կողմեր, և եթե առկա են հակադիր հայացքներ՝ յուրաքանչյուր կողմ կարող է կատարել սխալ և ասել` մենք դադարեցնում ենք երկխոսությունը։ «Իհարկե, կարող է դրա արդյունքում լինի նաև սրվածություն, սակայն դա ամենևին չի նշանակում, որ միայն այդ պատճառով մյուս կողմը պետք է ընդունի յուրաքանչյուր դիրքորոշում։ Կրկնում եմ՝ բանակցում են քաղաքական տարբեր հայացքներ ունեցող կողմեր, և շատ բնական է, որ հարցերի մեծ մասի վերաբերյալ մենք չունենք ընդհանուր դիրքորոշում»,- ասաց Դ.Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում