Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են ինքնավար համայնքի տարածքների մասերում կարանտինի ներդրման մասին: Ինչպես նշվում է, Կոմարոկի (շրջանի) Սեգրիայի բնակիչների մի մասին արգելվելու է անտեղի լքել իրենց տները, և բոլոր խանութներից կարող են աշխատել միայն մթերային խանութներ: Կփակվեն նաև սպորտային կենտրոնները, իսկ ռեստորանները կկարողանան սնունդ վաճառել միայն առաքմամբ: Դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը, քանի որ, նրա կարծիքով, միայն Իսպանիայի կառավարությունը կարող է նման որոշումներ կայացնել: