Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց

Հուսիթները հայտարարել են սաուդյան ռազմական օբյեկտներին եւ Եմենում ճամբարին հարվածներ հասցնելու մասին

Եմենի «Անսար Ալլա» շարժումը (հուսիթներ) հուլիսի 13-ին հայտարարել է Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին եւ Եմենում սաուդացի զորապետերի ու եմենցի զինվորականների հանդիպման ժամանակ ճամբարին մի շարք հարվածներ հասցնելու մասին՝ Եմենի գծով արաբական կոալիցիայի ավիահարվածներին ի պատասխան: Այդ մասին ասվում է հուսիթների զինված ուժերի ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հաղորդվել է «Ալ Մասիրա» հեռուստաալիքի կողմից:

Բացի այդ, հուսիթների ներկայացուցչի խոսքով, հարվածը հասցվել է Ջիզանի արդյունաբերական գոտու նավթի օբյեկտին: Նա նաեւ պնդում է, որ Եմենի Մարիբի նահանգում սաուդացի զորապետերի ու եմենցի զինվորականների հանդիպման ժամանակ ճամբարին հասցված հարվածը կարծես հանգեցրել է տասնյակ մարդկանց զոհվելու: Նրա խոսքով՝ գործողության անցկացման համար օգտագործվել են վերափոխված տարբերակով բալիստիկ հրթիռներ, որոնց մասին ավելի վաղ հայտնի չի եղել, եւ անօդաչուներ:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրկի ալ-Մալիքին հայտնել է, որ դաշինքի հակաօդային պաշտպանության ուժերը հուլիսի 13-ի լուսաբացին խոցել են չորս բալիստիկ հրթիռ եւ յոթ անօդաչու սարք, որոնք թագավորության ուղղությամբ Եմենի տարածքից արձակվել էին քաղաքացիական օբյեկտների վրա: Եմենում ավել քան հինգ տարի շարունակվում են ռազմական գործողությունները հուսիթների եւ նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Խադիի կողմնակիցների միջեւ, որին աջակցում է Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիան:

Սակայն կառավարական զորքերին այդ ժամանակաշրջանում չի հաջողվել գրավել Եմենի հյուսիսում հուսիթների շրջանները, ինչպես նաեւ նրանք կորցրել են հարավում գտնվող դիրքերը, որոնք գրավել Էին Հարավային Եմենի անջատատման օգտին հանդես եկող Անցումային խորհրդի կողմնակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում