Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
«5 ամիսը բավարար չէ՞ր՝ մշակելու այնպիսի օրենսդրություն, որ լիներ համավարակի հիմքով տարբերակում կամ գոնե համավարակային արտակարգ ռեժիմ»,- դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին` հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Նա անդրադարձավ նաև անձնական տվյալների տարածմանը և հետաքրքրվեց, թե տեղորոշման համակարգը արդյոք չի՞ նպաստում դրան. «Հնարավոր չէ՞, որ արտահոսք լինի նաև այդ սերվերներից»:
Մանրամասն՝ տեսանյութում: