Առաջիկա օրերին Ֆրանսիայի օդանավակայաններում այսպես կոչված «կարմիր գոտու» երկրներից ժամանող ճանապարհորդների համար կորոնավիրուսային թեստեր կհայտնվեն:
Կիրակի, հուլիսի 12-ին, այս մասին հայտարարել է կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը:
Կառավարությունում նշել են, որ բոլոր թեստավորումները կարվեն իրենց՝ ճանապարհորդների կամավոր համաձայնությամբ: Հաղորդվում է, որ խոսքը գնում է արագ թեստերի մասին:
Նաև թեստը կարող է չարվել, եթե մեկնած երկրից թեստ հանձնելու վկայագիր կա: Իշխանությունները չեն նշում, թե արդյոք թեստավորումը մերժելու դեպքում կա մուտքի արգելք կամ պարտադիր կարանտին:
Թեստերն առողջապահության նախարարությունում դեռ հաստատման փուլում են: Նախատեսվում է ամեն օր անցկացնել մոտ երկու հազար թեստ:
Նման փորձարկումների մեկնարկի ճշգրիտ ժամկետ դեռ չկա, բայց իշխանությունները խոստանում են, որ այն կսկսվի առաջիկա օրերին: