Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
«Բավական մեծ չափի օժանդակություն է տրամադրվել Հայաստանին, մասնավորապես` ԵՄ-ի կողմից 92 մլն դոլար, ԱՄՀ-ն` մինչև 280 մլն դոլար: Այս ֆինանսական հոսքերի առումով որևէ թափանցիկություն և հաշվետվողականություն չկա: Այդ միջոցները ի՞նչ նպատակների են ծառայեցվել. քաղաքացիները տարբեր ֆինանսական խնդիրների առաջ են կանգնած»,- դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին` նշեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը` հավելելով, որ 573 հպարտ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից:
Ի պատասխան` Ավինյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը այսօր կամ վաղը կստանան:
Մանրամասն՝ տեսանյութում: