Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
«Իրավական առումով խնդրահարույց է արտակարգ դրության ռեժիմի երկարացումը: Հիմա երկարացնելով` ի՞նչ խնդիր ենք լուծում, ի՞նչ իմաստ ունի երկարացնել արտակարգ դրությունը, երբ տնտեսությունը բաց է: Դա դառնում է քաղաքական տարբեր քննարկումների առարկա»,- դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հետաքրքրվեց նաև, թե ինչու մեր հայրենակիցները մեքենաներով չեն կարողանում վերադառնալ հայրենիք:
Մանրամասն՝ տեսանյութում: