Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
Ինչպես հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` մշակված են այլընտրանքային սցենարներ: Ներկայացնելով դրանցից մեկը` Ավինյանն ասաց. «Կներկայացվեն կրթության, մշակույթի և այլ ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրեր, որոնց իրագործումը կախված է լինելու համավարակային իրավիճակից»:
Նրա խոսքով` նոր սահմանափակումների կիրառումը ամենաանցանկալի տարբերակն է: Դիմելով ՀՀ քաղաքացիներին` նա ասաց. «Դուք պետք է մեզ զորավիգ լինեք: Ես լիահույս եմ, որ անտեսանելի թշնամու դեմ պայքարում միասնական կլինենք` սահմանապահ զինվորների նման»:
Մանրամասն՝ տեսանյութում: