Լուրեր
ՀՀ զինված ուժերը 2 ապտակ հասցրին՝ մեկը Ալիևին, մյուսը նրան ՀՀ-ի վրա հարձակվելու խորհուրդ տվողներին. Տիգրան Կարապետյան
  • 15:15
  • 2020-07-13
  • Դիտումներ՝ *

Երեկ եղել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, հիմնականում Մովսեսում էինք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Մեր գյուղերի վրա կրակոցներ չկան, կրակոցները հիմնականում առաջնագծում են: Մեր զինված ուժերն ամբողջությամբ, առաջին պահից սկսած վերահսկում էին իրավիճակը: Կրակոցները շարունակվում էին, մենք Մովսեսից շարժվեցինք 3.30, դեռ կրակոցներ կային: Ամենակարևորը, մեր գյուղերի բնակիչների մարտական տրամադրվածությունը շատ բարձր է, ինչն անկեղծ ասած, ինձ համար նաև անակնկալ էր: մարդիկ տարիներ շարունակ այդ պայմաններում ապրում են և այդ իրավիճակին հստակ պատրաստ են, գիտեն իրենց անելիքը, նաև վստահ են մեր զինված ուժերի վրա»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *