Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
Ինչպես հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` արտակարգ դրության երկարացումը պետք է բոլորիս համար ավելի մեծ զգոնության ազդակ լինի. «Արտակարգ դրության երկարացման հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն` համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի առողջապահական տեսակետից»:
Նրա խոսքով` մեծ են ակնկալիքները, որ հետագայում արտակարգ դրությունը երկարաձգելու կարիք չի լինի. «Դա կախված կլինի համաճարակի հետագա դինամիկայից»:
Մանրամասն՝ տեսանյութում: