Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

ՀԱՊԿ-ում իրավիճակ է փոխվել. նախկին համակարգի ուժերը «քաշեցին» Ալիևին

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծել Տավուշի նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից և տանկից։ Հուլիսի 13-ի առավոտյան Ադրբեջանը կրկին վերսկսել է հրետակոծել հայկական դիրքերը։ Այս ընթացքում հայկական կողմը կորուստներ չունի, ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ 4 զոհի մասին է հայտարարել։

Իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը: Հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ Զասը հրավիրել է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ողջունում է Զոհրաբ Մնացականյանի քայլն ու արձանագրում՝ նախկինում հայկական կողմը նման քայլի չէր դիմում. «Ոչ էլ ՀԱՊԿ-ն էր արձագանքում, իսկ այժմ իրավիճակ է փոխվել: Բայց այստեղ էլ մի նյուանս կա՝ ադրբեջանցիք խրախուսվեցին Հայաստանի գողապետության պարագլուխների և լրատվական միջոցների կեղծ պատրանքային ներկայացումներից: Սրանք հրահրեցին ընդհարում, ասում էին՝ Հայաստանը թուլացել է, այլևս իրենից ոչինչ չի ներկայացնում և այլն: Փաստորեն քաշեցին Ալիևին, Բագրատյանն ասում էր՝ ես լինեի, կհարձակվեի, ահա և արդյունքը: Սա Ադրբեջանի իշխանությանը հրահրեց, որ անցնեն գործողությունների: Բայց ամեն հարձակում տարածքի կորուստ է տալու իրենց կողմից: Կյանքն ապացուցեց, որ Հայաստանի հեղափոխական բանակը մշտապես պատրաստ է»:

Շիրինյանի դիտարկմամբ՝ Մնացականյանը ճիշտ է, ՀԱՊԿ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի. «Հայաստանի գողապետությունն էլ, նրան սպասարկող թերմացքն էլ գործում են Ադրբեջանի իշխանությունների հետ համահունչ: Երկուսն իրար հետ ջախջախվեցին: Իսկապես փայլուն է: Հեղափոխական իդեալները, հեղափոխական բանակը ի վիճակի է ցանկացած գործողություն կատարելու: Քանի որ իրենք ոռնում են, թե հեղափոխություն չի եղել, բայց հայտնի չէ՝ եթե չի եղել, ինչո՞ւ են իրենք ճահճում: Սխալվեցին՝ Հայաստանն ուժեղանում ու ժողովրդավարանում է և նոր բարձունքներ նվաճում: Արդյունքները կերևան առաջիկայում: Շնորհավորում եմ թե՛ մեր զինվորներին, թե՛ գողապետության թերմացքին, մեկին՝ հաղթանակի, մյուսին՝ տապալման համար: Շնորհավորում եմ մեր վարչապետին, ցավակցում Ալիևին, Հասանովին և Հայաստանի իրենց անձնական օգտագործման սպասարկուներին»,- եզրափակեց նա:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել: «Առաջին հերթին դա կապում եմ նրա հետ, որ Հայաստանում ՀԱՊԿ-ի հետ կապված կա ընդհանուր դժգոհություն: Եթե տեսնենք քաղաքական ուժերի հայտարարությունները, ապա շատերն այդ մասին ուղղակի արտահայտվել են, նշել են, որ նույնիսկ սպասումներ չունեն ՀԱՊԿ-ից: ՀԱՊԿ-ն, այսպիսով, առաջին հերթին, ցանկացել է ցույց տալ, որ Հայաստանի քաղաքական ուժերի մտահոգությունները տեղին չեն, ու այն գործուն կառույց է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ն այժմ ունի այլ գլխավոր քարտուղար, և վերջինս հավանաբար իր մասին ընդհանրապես հայտարարելու առիթ ունի և օգտագործում է այդ առիթը. «Կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, բայց ամեն դեպքում ՀԱՊԿ-ի ակտիվացումը բխում է Հայաստանի անվտանգային շահերից, և եթե Հայաստանը կարող է օգտագործել այդ հարթակն իր անվտանգության համար, ապա այն Հայաստանի ընդհանուր արտաքին քաղաքականության վրա դրական ազդեցություն կունենա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում