Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում Նիդեռլանդներում:
Այս մասին գրում է Almere city-ը: Անդոնյանը փորձում է ընդգրկվել «Ալմերի Սիթի» ակումբի կազմում և առաջիկայում հնարավորություն կունենա ներկայանալ մարզիչ Օլե Տոբիասենին:
Գաել Անդոնյանն առաջին անգամ Հայաստանի հավաքական հրավիրվեց 2015 թվականին: Ընտրանու կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 23 խաղի: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մարսելի «Օլիմպիկում»: