Աֆղանստանի Կունդուզի նահանգում առնվազն վեց ոստիկան է զոհվել անցակետերի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով: Այդ մասին հաղորդել է 1TV News հեռուստաալիքը:
Նշվում Է, որ ևս յոթ ոստիկան վերքեր են ստացել: Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, թալիբները նույնպես կորուստներ են կրել, սակայն տուժածների ու զոհվածների ստույգ թիվը չի հայտնվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: