Վաղը՝ հուլիսի 27-ին, աշխարհի նորընծա չեմպիոն Հայաստանի շախմատի հավաքականը՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, թիմի մարզիչ Արշակ Պետրոսյան, Չինաստանի Նինգբո քաղաքից կվերադառնա Երևան:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի ժամանակով 15:00-ին բոլոր ցանկացողները կարող են գալ «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ հանդիսավոր արարողությամբ կդիմավորենք Հայաստանի հավաքականի տղաներին և նրանց հետ կկիսենք պատմական հաղթանակի բերկրարնքը:
Արարողությանը ներկա կլինի նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: