ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին։ Հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը:
https://www.facebook.com/arcrun/posts/3155574351144818
Նշենք, որ ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ վերջին զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում: