Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում ենք խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։ Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։ Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն»։