Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

Ռոբերտ Քոչարյանի շարժումն ու Ծառուկյանի շարժը. ի՞նչ կընտրի Նիկոլ Փաշինյանը

Մենք պետք է Հայաստանում փորձենք այս թիմով ձևավորել շարժում, իր համախոհների հետ համացանցային հեռավար հանդիպմանը ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով նրանց հարցերին և խոսելով քաղաքական իրողությունների մասին: Քոչարյանը հայտարարել է, որ դա բավականին բարդ խնդիր է, բայց ինքը հավատում է, որ այն իրագործելի է: Ինչ խոսք, Ռոբերտ Քոչարյանը գոնե մինչ այժմ իր համախոհների մոտ «վերցրել» է քաղաքական այնպիսի բարձր նոտա, որ անգամ հեռանկարին չհավատալու դեպքում էլ պարտավոր է պահել այդ նոտան, գոնե առժամանակ: Մյուս կողմից, նա գուցե իրապես հավատում է կամ համարում, որ ունի քաղաքական հեռանկար: Այստեղ հարցն, իհարկե, նրա պատկերացումների համարժեքության կամ իրատեսության գնահատականը չէ: Դա Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի խնդիրն է: Կողքից այդ ամենը դիտարկման է արժանի ներքաղաքական գործընթացներում ազդեցության տեսանկյունից: Այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ֆոնին հետաքրքիր է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարությունը: Պետք է նկատել, որ լրահոսում հայտնվելու առումով Ծառուկյանի հայտարարությունը եղել է ավելի շուտ, քան Ռոբերտ Քոչարյանի հանդիպման բովանդակության վերաբերյալ տեղեկությունը: Բայց երկրորդ նախագահի և համախոհների հեռավար զրույցը եղել է Ծառուկյանի հայտարարությունից առաջ, ինչն ուշագրավ դետալ է:

Բանն այն է, որ ԲՀԿ նախագահն իր հայտարարության մեջ էապես մեղմացրել էր այն գնահատականներն ու շեշտադրումները, որ արել էր իշխանության հասցեին հայտնի իր ելույթում: Ավելին, նրա հայտարարության մեջ նշմարվում էր անգամ իշխանությանը քաղաքական և տնտեսական ծառայություն մատուցելու պատրաստակամություն: Ի դեպ, հատկանշական է փաստը, որ Նիկոլ Փաշինյանը չի շտապել գնահատել Ծառուկյանի հայտարարությունը, անգամ խոսնակի միջոցով: Կասկած չկա, որ Գագիկ Ծառուկյանը մինչև Քոչարյան-համախոհներ հանդիպման բովանդակության մասին տեղեկատվության տարածումը, տիրապետել է բովանդակությանն անհրաժեշտ չափով: Ըստ այդմ, նա, իհարկե, տեղյակ եղել է շարժում ձևավորելու մասին երկրորդ նախագահի խոսքից: Մենք բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսել այդ մասին՝ Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը կլինեն կամ մրցակիցներ, կամ մեկն իր տեղը պետք է զիջի մյուսին: Նրանց, այսպես ասած, գործակցված խաղը իմաստազրկվել է մի շարք պատճառներով, եթե անգամ դիտարկենք դրա հավանականությունը:

Նախ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է հրապարակային քաղաքական դիրքավորման մասին և այժմ խոսում է անգամ շարժում առաջնորդելու տրամաբանությամբ (դարձյալ մի կողմ թողնենք հեռանկարի հարցը): Ըստ այդմ, Գագիկ Ծառուկյանն էլ, որպես, այսպես ասած ընդդիմադիր դաշտի ֆիգուր, պետք է դիրքավորվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Մյուս կողմից, նրանց գործակցված խաղը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, որտեղ մի էական հանգամանքն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային չէր, մյուսն այն, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէր, չուներ հանրային հենարան: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը նրան թույլ է տալիս լինել ավելի կոշտ, հետևաբար՝ խաղը տեղափոխել այսպես ասած՝ բաց դաշտ, կամ վարել բաց խաղ: Բաց խաղը Ռոբերտ Քոչարյանի և Ծառուկյանի համար շահեկան մոդել չէ: Ի լրումն այդ ամենի, իր բաց խաղն է խաղում նաև Սերժ Սարգսյանը, և դա խնդիր է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի և Ծառուկյանի համար՝ միասին, թե առանձին: Հենց այդ դասավորությունն է, թերևս, նաև Գագիկ Ծառուկյանին հիմք տալիս ներկայացնել Նիկոլ Փաշինյանին հենց նրա հետ խաղալու պատրաստակամություն: Հավանաբար՝ դա է նաև պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը փաստացի վերահաստատում է խաղի իր մտադրությունը՝ տեսնելով, որ Գագիկ Ծառուկյանն ավելի հակված է խաղալ Նիկոլ Փաշինյանի, քան իր հետ: Ում հետ խաղին է հակված Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ ում է նա դիտարկում առավելագույնս նախընտրելի հակադիր ուժ, թեև մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն այդ հարցում ընտրությունը կձգի հնարավորինս երկար՝ մյուս դաշտում մրցակցությունը խորացնելու և մրցակիցներին էլ ավելի շատ բացելու ակնկալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում