Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

«21-րդ դարում մնացել ենք մի խղճուկ Լարսի հույսին»․ օգոստոսից կկարողանանք բեռնափոխադրում իրականացնել արդեն նաև լաստանավի միջոցով

Ռուսական «Կինոտեխ» ընկերությունը համագործակցելով Հայաստանի տրանսպորտային առաքողների միության հետ առաջիկայում՝ օգոստոսից պատրաստվում է լաստանավ գործարկել Կովկաս-Փոթի երթուղով։ Լաստանավը նախատեսված է 40 վագոնի համար։ Լաստանավից կարող են օգտվել բոլորը, այդ թվում նաև վրաստանցի գործարարները։

Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ լաստանավի գործարկումը մեծ խթան կհանդիսանա մեր տնտեսության համար, ինչպես նաև մրցակցություն կապահովի Վերին Լարսին, որի հետ կապված  պարբերաբար տարաբնույթ պրոբլեմներ են առաջանում։ Եղիշե Հովհաննիսյանի խոսքերով՝ Լարսի  թողունակությունը սահմանափակ է և չի կարող ապահովել բեռների այն հոսքը, որը զարգանալու հեռանկարներ ունի։

«Արտաքին աշխարհի հետ հաղորդակցության Հայաստանի հնարավորությունները շատ սուղ են՝ մեկը իրանական հատվածն է, որից մենք կարող ենք օգտվել, սակայն այս սահմանափակումների պարագայում այս հատվածով  բեռնափոխադրումների մեծ ծավալ չենք կարող իրականացնել, երկրորդ ճանապարհը Վրաստանն է՝ Լարսի ճանապարհը, որը, սակայն, ունի մեկ գոտիանոց երկկողմանի երթևեկություն և որը բավականին նեղլիկ ճանապարհ է։ Մեր ապրանքաշրջանառության շուրջ 60 տոկոսն իրականացվում է հենց այս ճանապարհով, ինչը նշանակում է, որ թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես ի վիճակի չէ ապահովել մեր արտահանումների ու ներմուծումների ամբողջ ծավալի պահանջարկը և այդ իսկ պատճառով էլ լինում են կոլապսներ։ Օրինակ, Հայաստանը տարեկան շուրջ 300 հազար տոննա ցորեն էր ներմուծում հենց այս մի խղճուկ ճանապարհով, որից օգտվում են նաև վրացիները և այդ կոլապսները, որ առաջանում էին՝ նեղություն էին պատճառում նաև վրացիներին, որովհետև նրնք էլ իրենց հերթին Վրաստան գնացող ռուս զբոսաշրջիկներից էին զրկվում։ Հետևաբար, հասկանալի է, որ այս պայմաններում մեզ անհրաժեշտ էր այլընտրանքային տարբերակներ, որպեսզի մենք կարողանանք կոպիտ ասած՝ այս դժոխքից պրծնել․ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում մի ամբողջ երկիր պահել մի խղճուկ, նեղլիկ ու խափանումներով աշխատող ճանապարհի հույսով։ Այդ այլընտրանքն էլ ներկա դրությամբ  երկաթգծային լաստանավն է, որը կբեռնաթափի Լարսը և այն բեռները, որոնք ուղղակի հնարավոր չէ տեղափոխել ավտոմոբիլային բեռնափոխադրման միջոցով, այսուհետ կարողանանք տեղափոխել  երկաթգծային լաստանավի միջոցով»,- պարզաբանեց մեր զրուցակիցն ու այս համատեքստում հավելեց նաև․

«Ես այս ամենի կարևորության մասին բազմիցս ասել եմ՝ թե՛ նախկին կառավարություններին, թե՛ ներկայիս կառավարությանը, բացատրել եմ, որ մինչև Հայաստանի Հանրապետությունը սեփակաան լաստանավ չունենա՝ պետական, ոչ կոմերցիոն բնույթի, ապա լոգիստիկայի մասին կարող է մոռանալ։ Պետակաան լաստանավը թույլ կտա, ոպեսզի երթուղին հուսալի և ապահով  կամուրջ  դառնա Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև՝  տնտեսական կապերի հետագա զարգացման և ամրապնդման առումով։ Մեր կառույցը մշտապես բարձրաձայնել է այս խնդրի մասին, որովհետև  կրկնում եմ՝ լեռնահանքային արդյունաբերությանը, շինարարական և էներգետիկ ոլորտին հետաքրքրող մեծ և ծանր բեռների մատակարարումը  ատոմոբիլային տարբերակով անհնար է, ուստի լաստանավն այս դեպքում անփոխարինելի միջոց է»։

Այստեղ մեր զրուցակիցը նաև նկատեց, որ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվաքների  նախարար Սուրեն Պապիկյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել է լաստանավ ձեռք բերելու  մտադրության մասին, պարզապես հիմա, ըստ էության, խնդիրը կայանում է նոր լաստանավ գտնելու մեջ։

Այս  համատեքստում Եղիշե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք լաստանավերի արժեքի մասին և այն հարցին, թե Փաշինյանի կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այս ուղղությամբ, նա պատասխանեց․

«Այն տեսակը, որը մեզ կբավարարի՝ գնային առումով հետևյալն է՝  օգտագործած լաստանավի շուկայական արժեքը 4-5 միլիոն է, իսկ լրիվ նորինը՝ մինչև 10 միլիոն ԱՄՆ դոլար, որը երկրի համար կարող է ծառայել 15-20 տարի, այսինքն՝ երկարաժամկետ ու շատ հարմար տարբերակ է սա, թեկուզ հենց այն 40 վագոնանոցը, որը մենք ենք ձեռք բերել։ Կառավարությունը պիտի սկսի հենց այսօրվանից աշխատել այս ուղղությամբ, նման կարևոր հարցը չի կարելի անտեսել»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում