Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

ՏՏ-ն Հայաստանի տնտեսությունում գերակա ճյուղ դառնալու համար պարտական է WIFI-ին․ Հրանտ Խաչատրյան

Քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 2-3 գումարումների պատգամավոր Հրանտ Հրաչի Խաչատրյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել՝ Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված․

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ –
ՏՏ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԿԱՆ Է WiFi – ԻՆ

Անդրանիկ Մարգարյանի վարչապետության սկիզբն էր․

Մի օր Կարենն ասաց․

– Կզանգե՞ս գնանք վարչապետի մոտ։

– Պայմանավորվեմ գնա, գործադիր իշխանության հետ չեմ սիրում մոտիկից շփվել։

– Միասին պիտի գնանք, քո ներկայությունը կարևորա։

– Լավ էլի Կարեն, դու Նավասարդյանի օրոք ինձնից շատ ես իր հետ շփվել Արցախ կոմիտեում։

– Չէ, ուրիշ հարցա։

– Լավ։

Գնացինք․ Վարչապետի սեղանին թղթապանակ դրեց ու սկսեց պատմել WiFi – տեխնոլոգիաների ու ցանցերի տարածման մասին։ Հետո ասաց, որ Մարգարյանը պետք է ազատականացնի այդ հաճախականությունների տիրույթը։

– Կարեն ջան ախ էդ դիապազոնը Սովետի ժամանակներից ԿԳԲ – իննա ու Էնվեդեինը։ Գիտե՞ս ինչ շուխուր են հանելու։

Կարենը շարունակեց հիմնավորել, որ Վրաստանը, Թուրքիան ու տարածաշրջանի շատ երկրներ արդեն ազատականացրել են ու մենք անտեղի հետ ենք ընկնելու։

Մարգարյանը շուռ եկավ իմ կողմը․

– Հրանտ ջան մեր ընկերն ինձանից ի՞նչա ուզում։

Պատասխանեցի․

– Ես իրա կողմից եմ։ Ասել եմ, որ միասին Կիբեռնետիկա ենք ավարտել ու դու էլ ելք չունես։
– Լավ Կարեն ջան կմտածեմ։

Կարեն․

– Մտածելու ժամանակ չկա։ Մեկ, մեկուկես տարի հետո կյանքը ստիպելու է որ ազատականացնեք, բայց արդեն շատ ենք ուշացած լինելու։

Վարչապետն անօգնական սուզվեց բազկաթոռի խորքը, խղճահարող հայացքով նայեց Կարենին ու անկեղծ արտաբերեց․

– Կարեն ջան, ցավդ տանեմ․ Թող էդ մի բանն էլ կյանքը ստիպի հետո անեմ էլի։
Երկուսով դժգոհ նայեցինք Անդրանիկին։

Վարչապետը քրտնած ճակատը մաքրեց, սելեկտորով միացավ նախարարներից մեկին ու ասաց, որ Կարենին ընդունի։
Կարճ ժամանակ անց իմացա, որ Էկոնոմիկայի նախարարությունում նոր IT վարչություն են բացել ու Կարենին նշանակել են վարչության պետ։

Էլի որոշ ժամանակ անցավ։ Կարենը եկավ, թե Էլի պիտի գնաս Մարգարյանի մոտ։ Ասացի, որ մենակ չեմ գնա։

Խոստովանեց, որ նախարարությունից դուրս է գալիս ու մենակ ես կարող եմ լուրն այնպես հաղորդել, որ ինքը մեզանից չնեղանա։ Ասեցի բա պաշտոնն ի՞նչա խանգարում։ Պատասխանեց, որ պաշտոնը պետք էր ՏՏ -ն երկրի տնտեսության գերակա ոլորտ հայտարարելու համար։ Իսկ էնտեղ ուրիշ բան անել հնարավոր չէ։ Դուրս է գալիս, որ մասնավորի հետ ոլորտը կազմակերպի։

Հանդիպեցի, փոխանցեցի․

– Այ Կարեն, հո դու փորձանք չես․ Փորձանքա բա ինչա։ Ես էլ ասելեմ փոխնախարարի տեղ ազատեն Կարենի համար։ Հետո լավ նախարար կաշխատեր։ Հետո էլ ասում եք պրոֆեսյոնալներին տեղ չենք տալիս։ Բա հիմա ի՞նչ եմ անելու ․․․ Մենախոսեց վարչապետը։

Վերջին երկու մտքերն ինձ էլ էին ուղղված։

Ստիպված եղա Կարենի ողջ ասածը իմ քաղցր մեկնաբանություններով լրիվ փոխանցել Մարգարյանին, գոնե ոչ-ոքիով բաժանվելու համար։

Այնպես որ Հայաստանի ՏՏ – ն պարտական է WiFi -ին։

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://www.facebook.com/hrant.khachatryan.h/posts/3494875370525223

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում