Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

2001-2003 թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. «Վա՜խ, էս քրոջս հոտն ա». սեփական խալաթով խեղդամահ արված կնոջ դիակը հայտնաբերվել է մահճակալի տակ

Արցախյան պատերազմի ժամանակ  Մուրադը (անունը փոխված է) դասակի հրամանատար էր: Արժանացել էր մեդալների, պարգևների:

Ռազմական գործողությունների ժամանակ Մուրադը ծանոթացել էր ջոկատի բուժքրոջ հետ: Մտերմացել էին: Նրանց կապը շարունակվել էր նաև խաղաղ օրերին:

Մուրադի կին Մելանյան (անունը փոխված է) չէր հանդուրժել ամուսնու դավաճանությունը: 1982 թվականին կազմված նրանց ընտանիքը քայքայվել էր:

Մուրադը փաստական ամուսնական հարաբերություններ էր հաստատել բուժքրոջ հետ: Մուրադի ու Մելանյայի երեք երեխաները նախընտրել էին ապրել… հոր հետ… Մելանյան մնացել էր միայնակ…

Դատարանի վճռով ամուսնալուծվել էին 2001-ի հոկտեմբերին: Դեկտեմբերից Մուրադը իր փաստական կնոջ ու երեք երեխաների հետ բնակություն էր հաստատել մերձերևանյան բնակավայրերից մեկի իր առանձնատանը:

Երեք երեխաների դիրքորոշումը իր համար կռվան դարձնելով՝ Մուրադը դիմել էր դատարան՝ Մելանյային մայրական իրավունքից զրկելու պահանջով…

Այդ հարցով դատարան դիմելը արդեն իսկ ցույց էր տալիս, որ նախկին ամուսինների հարաբերությունները խիստ լարված էին:

Դատարանը Մուրադի ներկայացրած հայցը թողել էր առանց քննության: Մուրադն էլ առանձին նախանձախնդրություն հանդես չէր բերել՝ պարզ էր, որ դատարան դիմել էր Մելանյային «վատություն» անելու համար:

Սակայն կողմերի դատական վիճաբանությունները շարունակվել էին: Իր իրավունքների պաշտպանությանն էր անցել Մելանյան: Սպասելի էր, որ նա երեխաների հարցով պետք է դատարան դիմեր, սակայն 2002 թվականի սեպտեմբերին Մելանյան դատարան էր դիմել երևանամերձ բնակավայրերից մեկում գտնվող երեք սենյականոց բնակարանից ու մեկ այլ բնակավայրում գտնվող առանձնատնից իրեն բնակտարածություն հատկացնելու պահանջով:

Որպես Մուրադի նախկին կին՝ Մելանյան իրավունքներ ուներ համատեղ սեփականության իր մասի նկատմամբ: Բայց Մելանյան գույքի պահանջի իր պայքարում ներդրել էր նաև իրենից հեռացած երեխաների համար ապրած ամբողջ ցավը ու դավաճանված կնոջ ամբողջ վիրավորանքը:

Մուրադն էլ էր հասկանում, որ իր ու նախկին կնոջ առճակատումը  զուտ գույքային  հարթությունում չէր:  Մուրադի հետ երկար տարիներ ապրած ու նրան լավ  ճանաչող Մելանյան վտանգավոր պայքարի էր դուրս եկել, նա այլ կերպ պիտի պայքարեր իր իրավունքների համար՝ ավելի իմաստուն ու զիջողաբար:

Մուրադը դատարան էր դիմել հակընդդեմ հայցով:

Առաջին ատյանի դատարանը Մելանյայի հայցը բավարարել էր՝ նրա օգտին բռնագանձելով երեք սենյականոց բնակարանի արժեքի 1/7 մասը՝ 528 դոլար:

Մելանյան բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նոր ապրանքագիտական փորձաքննություն էր նշանակել: Բնակարանի ու առանձնատան արժեքները զգալիորեն բարձրացել էին՝ դառնալով համապատասխանաբար՝ 10 հազար և 54 հազար դոլար: Մելանյան արդեն ակնկալում էր ստանալ իր մասնաբաժինը, որը հաստատ՝ 528 դոլար չէր կազմելու…

Մուրադը ցասման մեջ էր: Իր ու երեխաների ունեցվածքը նա Մելանյային տալ  չէր պատրաստվում:

Վիճելի բնակտարածությունների արժեքների վերաբերալ փորձագիտական եզրակացության ստացումից հետո վերաքննիչ դատարանը նշանակել էր հերթական դատական նիստի օրը՝ 2003 թվականի հուլիսի 8-ը:

Վտանգավոր անդորր էր տիրել կողմերի միջև…

Հուլիսի  1-ին Մելանյան քրոջ տուն պիտի գնար, բայց ուշանում էր: Մելանյան ապրում էր վիճելի երեք սենյականոցում՝ քրոջ տանից ոչ հեռու: Ի վերջո, անհանգստացած քույրը անձամբ էր գնացել Մելանյայի տուն:

Դուռը ոչ ոք չէր բացել, Մելանյան կարծես տանը չէր: Երբ հարազատները մուտք էին գործել բնակարան, այնտեղ խաղաղ էր, անշշուկ: Արտաքուստ՝ ոչ ոք չկար: Բայց քույրն ուշադրություն էր դարձրել Մելանյայի կոշիկներին, որ դրված էին միջանցքում: Ո՞ւր պիտի գնար Մելանյան առանց կոշիկների:

Տագնապը թանձրացել էր: Նորից էին ստուգել բնակարանը: Ոչ ոք չկար: Երբ ննջարանում էին, քույրը մի պահ վարանել էր: Հետագայում նա ասել է. «Հոտ առա: Ասի՝ վա՜խ, էս քրոջս հոտն ա: Հետ քաշեցինք մահճակալի ծածկոցը, նայեցինք մահճակալի տակ: Մելանյան այնտեղ էր: Սպանված…»:

Մելանյային հարվածել էին դանակով: Հետո խեղդամահ էին արել իր իսկ խալաթով…

Ընդամենը 4 օր էր պահանջվել սպանությունը բացահայտելու համար: Մելանյային պատվերով էին սպանել: Պատվիրատուն նախկին ամուսինն էր՝ Մուրադը: Իսկ վարձու մարդասպանը Մուրադի ընկերներից էր՝ նախկինում չորս անգամ դատապարտված Արտեմը (անունը փոխված է): Հուլիսի 5-ին Մուրադին ու Արտեմին արգելանքի տակ էին առել:

Սպանությունից յոթ օր անց դատարանը քննելու էր Մելանյայի ու Մուրադի կողմից միմյանց դեմ ներկայացված գույքային պահանջները: Սակայն հայցվորի սպանությամբ սպանվել էր նաև հայցը, իսկ հակընդդեմ հայցվորը վերածվել էր մեղադրյալի…

Սպանության բացահայտումը օպերատիվ էր կատարվել, քանի որ նախկին ամուսինների լարված հարաբերությունների մասին շատերը գիտեին: Մուրադն էլ առանձնապես չէր խուսանավել, արագ խոստովանել էր: Այն հարցին՝ ինչո՞ւ էր սպանությունը այլ անձի պատվիրել, Մուրադը պատասխանել էր՝ իմ ձեռքը չէր գնա…

Բայց միտքը «գնացել էր»…

Մուրադը համաձայն չէր արարքի քրեաիրավական որակմանը՝ որպես շահադիտական դրդումներով սպանութուն: Պնդում էր՝ թե պարզապես դիտավորյալ սպանություն է եղել կատարվածը: Նա վարույթն իրականացնող մարմնին ասում էր՝ «Իմ մեծագույն շահը եղել է տուժողին ֆիզիկապես ոչնչացնելը»:

Ըստ Մուրադի՝ իր ու նախկին կնոջ միջև լարվածությունը  հասել էր այնպիսի չափերի, որ ցանկացած պահի իրեն կարող էին ներքաշել կռվի մեջ, կարող էին գլխին «գործ սարքել»:

Մուրադն ասում էր. «Երեխաներիս համար կյանքս կտամ»: Բայց իր արարքով նա բարոյական ծանր հարված էր հասցրել հենց երեխաներին, որոնցից միայն կրտսերը՝  13-ամյան էր անչափահաս:

Այս գործում ի սկզբանե ընդունված չափանիշերից կարծես թե դուրս էր երեխաների դիրքորոշումը՝ ծնողների ամուսնալուծության պարագայում միահամուռ հոր մոտ մնալը: Բայց դա նրանց ներընտանեկան խնդիրն ու անձնական գործն էր…

Դատարանում Մուրադն ասել էր. «Ես հասկանում եմ կատարածիս  ծանրությունը: Ինձ համար կարևոր չի՝ մե՞կ տարի կտաք, թե՞ տասնհինգ»:

Ուրիշ էր վարձու մարդասպան դարձած Արտեմի հարցը: Նա Մելանյայի հետ թշնամություն չուներ: Սպանությունը կատարել էր որպես… արհեստ, վճարովի «աշխատանք»:

Արտեմը յոթ տարով փոքր էր Մուրադից: Նախկինում չորս դատվածություն ուներ: Վերջին պատժի կրումից ազատվել էր 2002-ին: Ամուսնացել էր: Հայր էր դարձել: Եվ տեղի էր ունեցել նրա ու Մուրադի ճակատագրական հանդիպումը: Մուրադը պատվիրել էր սպանել նախկին կնոջը: Խոստացել էր վճարել 5 հազար դոլար: Նյութական ծանր վիճակում գտնվող Արտեմի համար դա բաղձալի գումար էր թվացել: Նա համաձայնել էր այդ գումարի դիմաց մարդ սպանել: Ու որպես կանխավճար վերցրել էր 500 դոլարը:

Բայց սպանության կատարումը ձգձել էր:

Հունիսի 29-ին Մուրադը Արտեմին իր տուն էր կանչել: Պահանջել էր կամ կատարել պատվերը, կամ վերադարձնել կանխավճար 500 դոլարը: Մուրադը շտապում էր՝ դատական նիստի օրը՝ հուլիսի  8-ը մոտենում էր: Մելանյան կարող էր շահել դատը, գույքային կորուստներ կարող էին լինել…

Արտեմն այլևս ձգձգել կամ հրաժարվել չէր կարող: Կանխավճարի մեծ մասն արդեն ծախսել էր ընտանիքի կարիքների համար: Մուրադին ասել էր՝ խոսք եմ տվել, կանեմ…

Նույն երեկոյան նա գնել էր դանակ, ռետինե ձեռնոցներ, պարան…

2003 թվականի հունիսի լույս 30-ի գիշերը Արտեմը պարանի օգնությամբ շենքի տանիքից իջել էր Մելանյայի բաց պատշգամբ, հանել էր ննջարանի պատուհանի ապակին, ներս էր մտել, նորից տեղադրել էր ապակին: Գիտեր, որ այդ գիշեր Մելանյան տանը չէ…

Արտեմն իր զոհին դարանակալել էր նրա իսկ բնակարանում: Սպասումը երկար էր եղել, անվերջանալի… Նա դեռ մարդասպան չէր, ցանկացած պահի կարող էր հեռանալ:  Բայց մնում էր: Ծխում էր, հետո ջանասիրաբար օդափոխում էր բնակարանը: Ծխուկները դատարկ ծխախոտատուփի մեջ հավաքելով՝ նետելու էր պատուհանից:

Ծարավի անընդհատ զգացողությունը տանջում էր: Նա կարծես շնչահեղձ էր լինում ուրիշի երեք սենյականոց բնակարանում:

Հուլիսի 1-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Մելանյան տուն եր մտել: Օտարի շունչ, ներկայություն չէր զգացել: Կոշիկները փոխել, գնացել էր հարևանուհու տուն՝ սուրճ խմելու: Որոշ ժամանակ անց վերադարձել էր: Նրա երկրային ժամանակն ավարտվում էր: Վրա էր հասնում վարձու մարդասպանի ժամանակը…

Արտեմը հանկարծակի հարձակվել էր Մելանյայի վրա: Դանակով հարվածել էր զոհի որովայնին: Մելանյան ճչացել էր: Արտեմը հատակին էր գցել դանակը, սկսել էր խեղդել զոհին: Ձեռքերն ասես իրենը չէին, անուժ էին: Արտեմի աչքն ընկել էր Մելանյայի խալաթին, որ գցած էր մահճակալի վրա: Երբ սպանության գործիք էր գնում, մտքով չէր անցնում, որ տնային պարզ խալաթն է ի վերջո դառնալու մահվան «կատարածու»…

Արտեմը խալաթը փաթաթել էր Մելանյայի պարանոցին ու ձգել էր…

Հետո դիակը տեղափոխել էր մահճակալի տակ: Դանակը լվացել էր: Պարանը փաթաթել էր մարմնին, դանակը դրել էր գոտկատեղը, վերցրել էր բնակարանի բանալին ու դուրս էր եկել՝ իր հետևից փակելով բնակարանի դուռը:

Որպես պարտաճանաչ «կատարող»՝ ներկայացել էր Մուրադին, ասել էր, որ պատվերը կատարված է: Մուրադը խոստացել էր «աշխատավարձը» վճարել կռվախնձոր բնակարանի վաճառքից անմիջապես հետո: Բայց բնակարանը վաճառել նա չէր հասցրել: Սպանությունից չորս օր անց երկուսն էլ ձերբակալվել ու խոստովանել էին…

Միայն Արտեմի խոստովանությունից հետո էր Մելանյայի բնակարանի գորգի վրա հայտնաբերվել արյան հետքը՝ Արտեմը դանակը ձեռքից գցել էր հատակին, երբ որովայնին ստացած դանակի հարվածից զոհը ճչացել էր:

Արտեմի խոստովանությունից հետո էր Մելանյայի բնակարանի պատուհանի տակ հայտնաբերվել «Գառնի»-ի ծխախոտատուփը՝ ծխուկներով լի: Ծխուկներն ուղարկվել էին փորձաքննության, հաստատվել էին Արտեմի թողած հետքերը: Արտեմն ասել էր, թե Մելանյան տուն գալով ու կոշիկները փոխելով՝ գնացել էր հարևանուհու տուն՝ սուրճ խմելու: Հարևանուհին հաստատել էր այդ հանգամանքը:

Իսկ դատական քննության ընթացքում Արտեմը սկսել էր պնդել, թե ինքը չի սպանել, այլ՝ Մուրադը: Արտեմն ասում էր, թե ինքն իր վրա է վերցրել Մուրադի կատարած սպանությունը՝ 5   հազար դոլարի դիմաց, որը այդպես էլ չի ստացել ու որոշել է վերջապես ճիշտն ասել…

Ծխուկներով լի տուփի մասին Արտեմն ասել էր, թե ինքն էր տուփը դեպքից հետո տարել-դրել Մելանյայի պատուհանի տակ, որ համոզիչ լինի սպանությունն իր վրա վերցնելը: Թե ինչպես էր առանց Մելանյայի տուն մտնելու ներկայացրել՝ հատակի որ մասում է դանակից մնացած արյան հետքը, Արտեմը պատասխանել էր, թե Մուրադը նախապես ցույց էր տվել բնակարանի գծագիրը, ինքն այդ թուղթը հետագայում այրել է…

Իր հագուստի վրա մնացած՝ Մելանյայի խալաթի մանրաթելերի մասին Արտեմն ասել էր, թե նմանատիպ խալաթ ունի նաև իր կինը:

Ըստ Արտեմի՝ ինքը ոչ թե տարել ու մատնացույց էր արել իր կողմից գետը գցված դանակը, որտեղ այն հայտնաբերվել էր, այլ՝ որ նմանատիպ դանակ գնել էր քննիչը ու կցել էր գործին՝ որպես իրեղեն ապացույց…

Մեղադրանքը պաշտպանող դատախազն ասել էր. «Նախաքննության ժամանակ Արտեմն այնքան ազնիվ մարդասպան էր, այնպիսի մանրամասնություններով էր խոստովանում… Մելանյայի շենքի տանիք բարձրացել էր հարևան մուտքից, ընդ որում՝ շատ անհարմար տեղ էր բարձրանալու համար: Հարցրինք՝ ո՞նց ես մտել, ախր շատ անհարմար է: Ինքն էլ ցույց տվեց՝ շատ հասարակ, մի ոտքս այստեղ եմ դրել, մյուս ոտքս՝ այստեղ, ուզո՞ւմ եք ցույց տամ… Ասինք՝ չէ: Ինքը բոյով, ուժեղ տղա է, հավատալի էր, որ կարող էր բարձրանալ…»:

Առաջին ատյանի դատարանը Մուրադին դատապարտել էր 13 տարի, Արտեմին՝  14 տարի ազատազրկման:

Վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել էին անփոփոխ: Առավել դժգոհ էր մնացել տուժող կողմը, որը մեղավորների համար ցմահ ազատազրկում էր պահանջում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում